Ձմեռային բնապատկերներ...
Հովհաննես Այվազովսկին նկարում էր ոչ միայն ծով։
Հայ Մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու մասին շատերն են լսել և շատերն են դիտել նրա ապշեցնող ծովանկարները։ Սակայն շատ քչերը գիտեն, որ Հովհաննես Կոնստանտինովիչը նկարում էր նաև «ցամաքային» նկարներ։
Հազվադեպ են համարվում նրա ձմեռային բնապատկերները, որոնք ապշեցնում են առաջին իսկ վայրկյանից։
Այվազովսկու ձմեռային բնապատկերները առանձին ուշադրության են արժան։
«Ձմեռային բնապատկեր» նկարը ստեղծվել է 1876 թ.։ Դատելով այն բանից, որ ճանապարհը դեռևս պատված չէ ձնով, հեղինակը, հավանաբար, պատկերել է ձմռան սկիզբը։ Գունային գամանների մանրակրկիտ ընտրությունը թույլ է տալիս հասկանալ, որ ծառերը պատված են եղյամով։
Ձմռան «դաժան շունչը» հաղորդելու համար, նկարիչը օգտագործում էր կապույտ, մոխրագույն, վարդագույն և երկնագույն երանգներ։ Որոշ նկարներ դիտելիս, թվում է, թե ուր որ է քամի կսկսի և կլսվի ծառերի սոսափյունը։
Իր ամբողջ կյանքի ընթացքում Այվազովսկին նկարել է ավելի քան 6 հազար կտավ։ Նրա կյանքի օրոք կազմակերպվել է նկարչի 120 անհատական ցուցահանդես։







Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...