ԲԱՐԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՌԱՎՈՏ.... Առավոտ էր,... Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը: Արևի առաջին ճառագայթների ներքո՝ Մասիսի սպիսակափառ գագաթը փայլում էր վարդագույնշողերով, որ աչք էին շլացնում... ...Գեղեցիկ էր այդ առավոտը... ( ՐԱՖՖԻ «ՍԱՄՎԵԼ» )
Сообщения
Сообщения за сентябрь, 2018
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ՍՈՒԼՈՒԽՑԻ ՍԵՐՈԲ Գարեգին Նժդեհը, ասում էր. «Ուժն է ծնում իրավունք»: Երիցս ճիշտ էր մեր ռազմի վերջին մարգարեն. ուժեղին չեն դատում: Այդպես եղել է, է և լինելու է միշտ: Մեզ մնում է հետևություն անել` հանուն մեր ապագայի… Համագործակցել է Սերոբ Աղբյուրի հետ: 1901թ-ին իր երկու կտրիճ որդիների հետ անցնում է Սասուն՝ Անդրանիկի կողքին կռվելու նպատակով: Ապա ացնում է Ախլաթ և հետո, 1902-ին Կովկաս: 1903-ի սեպտեմբերին Կարսում միանում է «Շանթ» խմբին Երկիր անցնելու համար: 1903թ. նոյեմբերի 18-ին, Բ ասենի պատմական ճակատամարտում նահատակվում են Սուլուխցի Սերոբը, իր երկու որդիների՝ Հակոբի և Ավետիսի հետ, Բարսեղ Խանը, Նևրուզը և իրենց քաջ զինվորներից շատերը: Իսկ այսօր, ի դեմս ֆիդայիների, խոնարհվենք մեր հայրենիքի ազատագրության ու պաշտպանության համար զոհվածների հիշատակի առաջ, չուրանա՛նք նրանց արյունը, ամո՛ւր կառչենք հող հայրենիին, որովհետև առանց Հայրենիքի մարդը վտանգում է թե՛ իր զավակների, թե՛ իր ազգի ու երկրի ապագան: «Անսահման կը հավատամ, թէ հայ հրաշագործ հոգին պիտի գտնէ Վահագնի նիզակը և խրէ վիշապին արնախում կոկո...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Անդրադարձ. ՀՀ100 Հուշատետրի սիւնակը նեղ է՝ սպառիչ արժեւորումը կատարելու համար Հովհաննէս Թումանեան ԵՐԵՒՈՅԹին։ Բայց անպայման պէտք է աւելցնել ուրուագծային այս նշումներուն վրայ, որ ռուսասիրութիւնը ազգային խոր արմատներ ունեցող արեւելում էր Թումանեանի համար։ Ոչ միայն գրական¬մշակութային կապերով, այլեւ՝ «Հիւսիսի աստղ»ին մեծ յոյսերով սպասող հայ ժողովուրդին հոգեխառնութեամբ Թումանեան միշտ քարոզեց եւ գործեց ռուս ժողովուրդին հետ բարեկամութեան եւ զինակցութեան օգտին։ Այդ ճամբով ալ, Հայաստա նի անկախութեան նուաճումէն եւ Հայաստանի Հանրապետութեան հռչակումէն ետք, Թիֆլիս մնալով եւ Ազգային Խորհուրդի ճամբով իր գործունէութիւնը շարունակելով, Թումանեան ամէն ճիգ թափեց, որպէսզի հայեւռուս բարեկամութիւնը հեռու պահէ հակադրութեան եւ թշնամանքի որոգայթներէն։ Այս առումով Թումանեանի վերջին առաքելութիւնը եղաւ Հայաստան ժամանումը 1921ի Մարտին, պոլշեւիկներու խժդժութեանց դէմ Փետրուարեան համաժողովրդային ապստամբութենէն անմիջապէս ետք, որպէսզի Սիմոն Վրացեանի «Հայրենիքի Փրկութեան Կոմիտէ»ին եւ խորհրդայիններուն մ...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
100 տարի առաջ... Փարիզի հաշտության կոնֆերանս 1919-1920թ Փարիզի խաղաղության վեհաժողով, հետպատերազմյան միջազգային կոնֆերանս, որը տեղի է ունեցել 1919 թվականի հունվարի 18-ից մինչև 1920 թվականի հունվարի 21-ը (ընդհատումներով)։ Կոնֆերանսը հրավիրել են Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած պետությունները՝ պարտված պետությունների հետ հաշտության պայմանագիր մշակելու և ստորագրելու նպատակով։ Կոնֆերանսին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի և նրա դոմինիոնների, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի...ընդհանուր առմամբ՝ հազարից ավելի պատվիրակ։ Գերմանիան և նրա դաշնակիցները (Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, Բուլղարիա) կոնֆերանս թույլատրվեցին, երբ արդեն մշակվել էին նրանց հետ կնքվելիք պայմանագրերի նախագծերը։ Մեծ տերությունների իշխող քառյակը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իտալիա) արգելեց Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությունը կոնֆերանսին։ Հաշտության հիմնական պայմանները վճռում էին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը և ԱՄՆ նախագահ Վիլսոնը։ Փարիզի հաշտության կոնֆերանսը մշակեց ...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Վինսենթ Ուիլլեմ վան Գոգ(1853 - 1890) Հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ «Աստղազարդ գիշեր» Այս դինամիկ նկարի հեղինակն է Վան Գոգը։ Նկարվել է 1889 թ-ի հունիսին ֆրանսիական Սեն-Ռեմի քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժվում էր։ Նա եղբորը գրում է, որ առաջվա պես կարիք չունի հավատի, այդ պատճառով էլ դուրս եկավ գիշերով տանից և աստղեր նկարեց։ Վան Գոգը այնքան էլ գոհ չէր այս աշխատանքից, այն համարում էր անավարտ: «Աստղազարդ գիշերը» կտավի մոգականության գաղտնիքն այն յուրահատուկ տեխնիկայի մեջ է, որով աշխատել է նկարիչը. աստղերը և լուսինն այնպես են նկարված, ասես շարժվելիս լինեն: Նկարը 1941 թ.-ից պահպանվում է Նյու-Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում:
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Հայ լինել, թե օտարանմանակ-100 տարի առաջ... Հովհաննես Քաջազնունին,1918 թ.հունիսի 6-ից մինչեւ 1919 թ.օգոստոսի 7-ը, Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետն էր,ՀՅԴ անդամ: 1917 թ. Ազգային Խորհրդի անդամ ,1918 թ. Սեյմում (Անդրկովկասյան խորհրդարանում) ՀՅԴ ներկայացուցիչ:Բոլշեւիկների իշխանության գալուց հետո 1920 թ.դեկտեմբերից մինչեւ 1921 թ.փետրվարը ձերբակալվեց : Ես հայ եմ եւ հայ լինելով` չեմ կարող դառնալ որքան էլ ցանկանամ ոչ ռուս, ոչ թուրք: Սա իմ կարողությունից վեր բան է: Բայց ես կարող եմ աստիճանաբար չեզոքացնել կամ թուլացնել իմ մեջ ու իմ շուրջը այն բոլոր առանձնահատկությունները, որ բնորոշում են իմ առանձնահատկությունները, որ բնորոշում են իմ ազգությունը, յուրացնել որոշ չափերով ռուսի կամ թուրքի առանձնահատկությունները, ձուլվել մասամբ օտար ազգության մեջ: Կարող եմ անել եւ հակառակը, կարող եմ արթուն պահապան կանգենել իմ ազգային անհատականությանը, խանդորեն պաշտպանել իմ ազգային դեմքը, ուժ տալ իմ մեջ ու իմ շուրջը, այն բոլոր տարրերին, որոնցից կազմվում է հայ ազգությունը, զարգացնել ու ամրացնել իմ ...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Արիության ավետարան ♥️ -Ես հայ եմ և կրում եմ կնիքը Հայաստանի բնության ու պատմության, ես ընկերն եմ անիրավվածի, եղբայրը հալածվածի և զինակիցը մարտնչողի: -Ես հայ եմ և իմ սիրտն ու միտքը մի սնուցիչ ունի` սրբազան լեռն իմ Արարատ, որը քանիցս խլվել է մեզանից, բայց երբեք չի եղել օտարինը ու չի լինի: -Ես հայ եմ, հայ լեզուն է իմ շունչը, քանզի լեզվի կյանքը կնշանակի կյանքը իմ ժողովրդի: -Ես հայ եմ, ճակատագիրը ինձ միշտ դատապարտել է ընտրության` սուր, թե` գրիչ, ես ընտրում եմ երկուսն էլ, երկու աստվածային զենք` պաշտպանելու իմ իրավունքն ու սրբությունները: -Ես հայ եմ և գիտեմ, որ իր ուժերից զատ ամեն ինչին ապավինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու: -Ես հայ եմ և գիտեմ, որ հերոսական գործերից ոչ պակաս ներշնչող է կյանքը հերոսական, ապա ուրեմն ապրիր այնպես, որ կյանքդ էլ ծառայի հայրենիքիդ: -Ես հայ եմ և գիտեմ, որ մեզնից խլել են մեր առյուծաբնակ երկրամասերը, բայց չեն խլել ու չեն կարող խլել մեր առյուծաշունչ ոգին: -Ես հայ եմ և գիտեմ, որ քիչ է լինել ուժեղ, պետք է լինել այնքան ուժեղ, որ թշն...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Վեհամայրն ու Վեհափառը 🙏 ❣️ «ԲՈԼՈՐ ՄԱՅՐԵՐԸ ԿՈՒՅՍ ԵՆ»,- երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի խոսքն է սա: «Ո՞ր հայրը ի տես իր նորածին երեխայի չի բացականչում՝ հրաաաաշք, և մի պահ իր կնոջ մեջ չի տեսնում պատկերը Սուրբ Կույս Մարիամի: Կինը մայրությամբ վեր է բարձրանում մարմնականի պայմանից և պսակվում ծննդյան հրաշքի լույսով: Նա իր էության մեջ զգում է սարսուռը արարչագործության ու, ծնկի եկած իր ծնած երեխայի արջև, նրա մեջ տեսնում է պտուղը Աստծո շնորհաբաշխ ուժի և տեսիլքը ունենում նմանվելու Հիսուս ծնող Սուրբ Կույսին»:
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Մայրության ավետարան 💐 🇦🇲 ️ Իր ճակատագրի դարբինն է ամեն մի ժողովուրդ: Այն օրը, երբ հայ մայրը իր շուրջը կհավաքի իր որդիներին և կուսանի Հայաստանը, որպես վերին դավանանք ու հավատ, այդ օրը միայն անպարտ կդառնա հայի ապագան: -Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը: -Հայրենիքը ծնվում է մայրերի կրծքից, սիրուց, արցունքներից և նրանց որդիների թափած արյունից: -Հայ մայրը միայն կարող է անշեջ պահել հայրենապաշտության տաճարի սրբազան կրակը: -Հայ կինը ավելի հերոսուհի, քան թախծության մայր պիտի լինի: -Հայ մայրը միայն կարող է արթնացնել թմրած առյուծը իր ժողովրդի մեջ: -Հերոս որդիներ, հաղթության դափնիներ, անկախ Հայրենիք - այս ամենը սպասեք միայն հայրենասեր մորից: -Ամեն մի ժողովրդի բարքերը, գովելի, թե` պարսավելի, կախված են միայն մայրերից նրա: -Պիտի ունենանք առյուծածին մայրեր, որոնց արիական որդիները կդառնան հայրենիքի ոգեղեն պաշտպաններ: -Իրենց որդիներով ճանաչեք ու գնահատեք մայրերին: Սա է մայրության ու արիության մեր ավետարանը: Фото сделано в Зангезуре Виктором Адьяном в 1980 году.
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Կյանք...անաղարտ ու ջինջ: 🌞 Մանկան հոգին հայելի է. նրան ժպիտով մոտեցողը ժպիտ կտեսնի, իսկ չար խորհուրդը չարությամբ կարտացոլվի: Թող մեր անուշ երեխաները միայն բարի ժպիտներ արտացոլեն:Այնքան գեղեցիկ ու հմայիչ Է,կարծես այս սքանչելի լուսաբացի նորածիր արեգակն իր առաջին շողերը նվիրել է հենց այս երկու նորաբողբոջ, քնքուշ էություններին՝Մանկանն ու Բնութճանը:
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԱՇՈՒՂ ՋԻՎԱՆԻ-- ՀԱՅԸ Ուղտի պոչ է բախտը հայոց, Ոչ կ՚աւելնայ, ոչ կը պակսի, Դնես հազար տեսակ հալոց, Ոչ կ՚աւելնայ, ոչ կը պակսի: Թէ Թուրքոյ մէջ տկարանայ, Ռուսիայում կը զօրանայ, Հայը կայ և միշտ կմնայ, Ոչ կ՚աւելնայ, ոչ կը պակսի: Թշնամու կարծիքը թիւր է - “Ուր որ գնաց նա լաւ հիւր է”. Հայ ազգը ճռիկ աղբիւր է, Ոչ կ՚աւելնայ, ոչ կը պակսի: Կեանք ունենայ մարդավայել, Գուցէ թւով դառնայ աւել, Աստուած այսպէս է կամեցել, Ոչ կ՚աւելնայ, ոչ կը պակսի: Ջիւան, հայը ջոկ, իւր գլխին, Երկիր չի ունենալ առանձին, Նախանձները թող չտրտմին, Ոչ կ՚աւելնայ, ոչ կը պակսի: 1895
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԽԱՂԱՂ ՕՐ ԲՈԼՈՐԻՆ...💥🌞 Բարի լույս, թող լույսը լինի բարի քեզ համար… Բարի լույս, տես լույսը արդեն տարածվել է ու գրկել է քեզ սիրով ու կանչում է ապրելու այսօրվա օրը… Քո ու այսօրվա մեջ տարածությունը շատ մեծ է, դու հարմարվող չես, գիտեմ, բայց հանուն հաշտության քայլ արա դեպի այսօրը, համընթաց քայլիր այսօրվա հետ, որ կյանքդ լինի թեթև ու սիրուն… Մի լցրու սևով քո ամբողջ հոգին, միշտ անկյուն պահիր հեքիաթի համար, հանուն ինձ ու քեզ,թե չէ քեզ այդպես դժվար կլինի… Բարի լույս, այսօրը քոնն է, բայց վաղն առավել… Թող լույսը լինի բարի քեզ համար, քեզ բարությունն է միայն պակասում
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Աստծո լույսով բարի օր... Ի՜նչ գեղեցիկ ես ստեղծել, Արարիչ, Մայրցամաքներով,մայրամուտներով, Արևածագով,լիալուսնով այս աշխարհը... Ա՛յս կյանքը հովիտներով և ժայռերով, Ագաթներով և ամպերով Ի՜նչ գեղեցիկ ես զարդարել.... Դա մեր Աստվածն է, որի հետ ոչ ոք չի կարող համեմատվել, որը գտավ իմաստության բոլոր ճանապարհները և դրանք տվեց իր ծառա Հակոբին ու իր սիրեցյալ Իսրայելին։ Դրանից հետո իմաստությունը հայտնվեց երկրի վրա ու շրջեց մարդկանց մեջ։ Բրք 3:36-38
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Երբևէ դու կհասկանաս............... Երբևէ դու կհասկանաս, որ լինում են մարդիք, որոնք երբեք չեն դավաճանում, սակայն դրա համար պիտի անցնել մի քանի դավաճանությունների միջով... Երբևէ դու կհասկանաս, որ արտաքին փայլը ոչինչ է ներքին գեղեցկության համեմատ... Որովհետև այն ինչ դրսից է , կարող է դիմանալ մինչև առաջին անձրևը... իսկ ինչ ներսում է, միշտ վառվում է... ԵՎ եթե անգամ այն հանգել է ու ածխացել, բավական է շուրթերով նրբորեն փչել և կրակը աստիճանաբար կբորբոքվի ու կտաքացնի քեզ... Երբևէ դու կհասկանաս, որ շատ աֆորիզմներ ու բանաձևեր , որոնք վերցրել ես արտաքին աշխարհից՝ դատարկություն են, թեկուզ և գեղեցիկ են... բառերի հավաքածու են, ուրիշ ոչինչ։ Կարևոր են միայն այն ճշմարտությոնները, որոնց դու ինքդ ես հասել... ...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Մի ավանդություն լավաշի մասին Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնա, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցի իր հետ, եթե հաղթի, ազատ կարձակվի և յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով: Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկ ում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել: Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը, պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային: 11-րդ օրը Արամն ու Նոսորը մրցասպարեզ մտան: Նոսորին թվում էր, թե 10 օր սո...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ծնունդդ Շնորհավոր ՎԱՐԴԱՊԵՏ ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍ, ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՀԱՆՃԱՐԻ ԱՌՋև:- Դեբյուսին Կոմիտաս լսելիս փակում եմ աչքերս, և նկարչի իմ հայացքի առջև մի աշխարհ է ծնվում, որը ես չեմ համադրում իրականին, քանի որ այն կատարյալ է, անսահման մաքուր ու պարզ: (Մարտիրոս Սարյան) 1906թ. Կոմիտասն ուղևորվեց Փարիզ՝ աշխարհի արվեստների կենտրոն: Ինչպե՞ս կընդուներ երաժշտական հրավառություններից հղփացած քաղաքը մի անհայտ ժողովրդի անհայտ զավակի արվեստը: Մեկը մյուսի հետևից բեմ են բարձրանում համնդանուր ճանաչում ունեցող երգիչներ, դաշնակահարներ, ջութակահարներ՝ արժանանալով բուռն ծափողջունների: Հերթը Կոմիտասինն էր: Դահլիճը մի երկվայրկյանից ապշեց, երբ բեմ ելավ մի հոգևորական՝ սև սքեմով ու վեղարով: Ի՞նչ էր անելու նա, ինչպե՞ս պիտի դիմանար համաշխարհային աստղերի մրցակցությանը: Կոմիտասը կանգնեց դաշնամուրի մոտ ու կարկաչեց երգը: Մեղմահնչյուն, թավշային թրթիռով սրտի խորքից բխում էր վշտի երգը՝ ցողված արյուն-արցունքով, պատմում էր տանջալլուկ ժողովրդի դժխեմ բախտի մասին: Դահլիճը ապշանքից քարացել էր: Հանկարծ պայթեց քար լռությունը՝ տեղը զ...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
3 բանի ոսկե կանոնը: Մի անգամ, մի իմաստուն մարդ ասել է, որ գոյություն ունի 3 բան, որի վրա ըստ էության կառուցված է մեր կյանքը: Սա 3 բան է, որում թաքնված է աշխարահաստեղծման գաղտնիքը: 3 բան երբեք ետ չեն վերադառնում՝ ժամանակը, խոսքերը և հնարավորությունները: 3 բան պետք չէ կորցնել՝ հանգստություն, հույս և պատիվ: 3 բան կյանքում առավել արժեքավոր են՝ սեր, համոզմունքներ, վստահություն: 3 բան կյանքում անհուսալի են՝ իշխանություն, հաջողություն, կարողություն: 3 բան բնորոշում է մարդուն՝ աշխատանք, ազնվություն, ձեռքբերումներ: 3 բան քայքայում են մարդուն՝ գինի, գոռոզություն, բարկություն: 3 բան ամենադժվարն է ասել՝ «ես սիրում եմ քեզ», «ներիր», «օգնիր ինձ»: Ապրիր, այլ ոչ թե մտորիր կյանքի մասին: Մի բարդացրու այն, ինչը դու պետք է վայելես քեզ տրված ժամանակում: Հետևիր 3 բանի կանոններին և կտեսնես, որ կյանքը այդքան էլ անտանելի և դժվար չէ:
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Հ Ա Յ Ի հավերժության գաղտնիքը : Բ ա ռ ե ր ն անզոր են......... Մինաս Ավետիսյան Լեռներում -1960Թ Минас Аветисян«В горах»1960 г. Холст, масло, 59,8х77,5см. Minas Avetisyan- in the mountains (1960) Մինաս Ավետիսյան - Գույնի Վարպետը Минас Аветисян - Мастер Цвета Minas Avetisyan - Master of Color Mount Aragats-Արագած լեռը
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Տոնդ շնորհավո՛ր, ա՛զգ Հա՜յոց: Փառավոր հերոսների կերտած փառավոր հաղթանակը՝ պարտավո՛ր ենք պահելու։ Այս մի ափաչափ մնացած հողը՝ ամենքս մեր սրտում ունենալով,մասունքի պես պիտի կպցնենք մեր հոգուն ու դողալով պահենք...ասելով ի՛մն է, մե՛րն է։ Անկախությունդ շնորհավոր , Հայաստա՜ն...թող խաղաղ արշալույսվեն օրերդ բոլոր ....թող Անկախ և Միացյալ ՀԱՅԱՍՏԱՆԻ վաղվա օրը շատ չուշանա
Tigran Hamasyan - Luys I Luso Suite (Berklee Middle Eastern Festival)
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Անդրադարձ. Հայաստանի Հանրապետութիւն 100-ամեակ 1918 Մայիս 28ին, Ռուսահայաստանի կամ Արեւելեան Հայաստանի մէջ հիմնուեցաւ Հայաստանի Հանրապետութիւնը, Երեւանը ունենալով իբրեւ մայրաքաղաք։ 1920ին Սեւրի մէջ կնքուած դաշնագրով, իրաւասութիւն տրուեցաւ Միացեալ Նահանգներու նախագահ՝ Ուիլսընի, գծելու Հայաստանի սահմանները։ Թոմաս Վուդրո Վիլսոնը ամերիկացի պետական գործիչ,ով 1913-1921թթ. ԱՄՆ 28-րդ նախագահն էր: Վիլսոնը Սեւրի պայմանագրով գծում է Հայաստանի Առաջին Հանրապետության սահմանները, որը հա յտնի է որպես «Վիլսոնյան Հայաստան»: Ըստ որի, բացի Արեւելեան Հայաստանէն (որ ունէր 71,330 քառ. քլմ. Տարածութիւն) Հայաստանի սահմաններուն մէջ կը մտնէին նաեւ Արեւմտահայաստանէն որոշ մասեր 90,000 քառ. քլմ. տարածութեամբ։ Այսպիսով ամբողջական Հայաստանի տարածութիւնը կը հասնէր 161,330 քառ. քլմ.ի։ Սեւրի մէջ կնքուած այն դաշնագիրը չիրագործվեց։ 1920 Նոյեմբեր 29ին, Հայաստանը հռչակվեց խորհրդային։ Արդի Հայաստանի տարածութիւնն է շուրջ 30,000 քառ. քլմ.։ Ուիլսընեան սահմանների մէջ ընկող այն շրջանները, որոնք դուրս կը մնան Արդի Հայաստանի սահմ...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ինչպես է արծիվը կանգնում է երկընտրանքի առաջ Ասում են, որ մոտ 40 տարեկանում արծվի մագիլները չափից դուրս են երկարում, ու դառնում ճկվող, և նա այլևս չի կարողանում որսին ճանկել: Կտուցը նույնպես երկարում է ու դառնում ավելի կեռ, խանգարելով նրան սնվել: Թևերի ու կրծքի փետրավորումը դառնում է շատ խիտ ու ծանր, և խանգարում թռիչքին: Արծիվը կանգնում է երկընտրանքի առաջ՝ կամ մահ, կամ էլ մոտ հինգ ամիս տևող՝ ցավոտ ո ւ երկարատև փոխակերպման շրջան... Եվ արծիվը թռչում է դեպ լեռան կատարին ծվարած իր բույնը, կտուցով համառորեն խփվում քարե-քար, մինչև այն կկոտրվի ու կընկնի... Հետո սպասում, մինչև կաճի նորը, որով նա նա պոկում է սեփական մագիլները...Երբ աճում են նոր ճանկեր, նա դրանցով պոկոտում է կրծքի ու թևերի ծանրացած փետուրները.... Ու այդժամ, անցնելով 150 օր ձգվող տանջանքների և ցավերի միջով, արծիվը կրկին վերածնվում է, ու ևս 30 տարի ապրում թռչունների արքային վայել կյանքով... Մենք չենք կարող կյանքի մի փուլից դեպի մյուս անցում կատարել, առանց փոփոխությունների...Դրանք կլինեն ցավոտ, անհարմար, ծանր... Բայց արդյունքում կյա...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Հայոց Աստվածատուր Այբուբենը 🤲 Աշխարհի միակ այբուբենը, որն աղոթք է առ Աստված Հայոց այբուբենն աշխարհում միակն է, որ կազմված է ակրոհնչական եղանակով: Այն կապակցված խոսք է, որ ուղղված է Աստծուն: Աղոթքը գրվել է 18-րդ դարում՝ Ղազար Ա Ջահկեցի կաթողիկոսի կողմից: Արարիչ Բոլոր Գոյությունների, Դատավոր Երկնքի, Զորավոր Էություն, Ըստհուն (Հավիտենական) Թագավոր Ժամանակների, Իրերի, Լույսի, Խավարի, Ծովերի, Կյանքի, Համայնքների, Ձայն Ղողանջող, Ճեմարան Մտքի, Յիսուս (Հիսուս) Նազովրեցի, Շնորհ Ոգեշունչ, Չարերի Պատռող, Ջանադիր Ռաբբի, Սուրբերի Վկայարան, Տեր մեՐ Ցանկալի ՈՒ Փառք Քրիստոսիդ: