Մայրության ավետարան💐🇦🇲
Իր ճակատագրի դարբինն է ամեն մի ժողովուրդ: Այն օրը, երբ հայ մայրը իր շուրջը կհավաքի իր որդիներին և կուսանի Հայաստանը, որպես վերին դավանանք ու հավատ, այդ օրը միայն անպարտ կդառնա հայի ապագան:
-Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը:
-Հայրենիքը ծնվում է մայրերի կրծքից, սիրուց, արցունքներից և նրանց որդիների թափած արյունից:
-Հայ մայրը միայն կարող է անշեջ պահել հայրենապաշտության տաճարի սրբազան կրակը:
-Հայ կինը ավելի հերոսուհի, քան թախծության մայր պիտի լինի:
-Հայ մայրը միայն կարող է արթնացնել թմրած առյուծը իր ժողովրդի մեջ:
-Հերոս որդիներ, հաղթության դափնիներ, անկախ Հայրենիք - այս ամենը սպասեք միայն հայրենասեր մորից:
-Ամեն մի ժողովրդի բարքերը, գովելի, թե` պարսավելի, կախված են միայն մայրերից նրա:
-Պիտի ունենանք առյուծածին մայրեր, որոնց արիական որդիները կդառնան հայրենիքի ոգեղեն պաշտպաններ:
-Իրենց որդիներով ճանաչեք ու գնահատեք մայրերին:
Սա է մայրության ու արիության մեր ավետարանը:
Фото сделано в Зангезуре Виктором Адьяном в 1980 году.

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...