Անդրադարձ. Հայաստանի Հանրապետութիւն 100-ամեակ
1918 Մայիս 28ին, Ռուսահայաստանի կամ Արեւելեան Հայաստանի մէջ հիմնուեցաւ Հայաստանի Հանրապետութիւնը, Երեւանը ունենալով իբրեւ մայրաքաղաք։ 1920ին Սեւրի մէջ կնքուած դաշնագրով, իրաւասութիւն տրուեցաւ Միացեալ Նահանգներու նախագահ՝ Ուիլսընի, գծելու Հայաստանի սահմանները։
Թոմաս Վուդրո Վիլսոնը ամերիկացի պետական ​​գործիչ,ով 1913-1921թթ. ԱՄՆ 28-րդ նախագահն էր: Վիլսոնը Սեւրի պայմանագրով գծում է Հայաստանի Առաջին Հանրապետության սահմանները, որը հայտնի է որպես «Վիլսոնյան Հայաստան»:
Ըստ որի, բացի Արեւելեան Հայաստանէն (որ ունէր 71,330 քառ. քլմ. Տարածութիւն) Հայաստանի սահմաններուն մէջ կը մտնէին նաեւ Արեւմտահայաստանէն որոշ մասեր 90,000 քառ. քլմ. տարածութեամբ։ Այսպիսով ամբողջական Հայաստանի տարածութիւնը կը հասնէր 161,330 քառ. քլմ.ի։ Սեւրի մէջ կնքուած այն դաշնագիրը չիրագործվեց։ 1920 Նոյեմբեր 29ին, Հայաստանը հռչակվեց խորհրդային։ Արդի Հայաստանի տարածութիւնն է շուրջ 30,000 քառ. քլմ.։ Ուիլսընեան սահմանների մէջ ընկող այն շրջանները, որոնք դուրս կը մնան Արդի Հայաստանի սահմաններէն, հայութեան կողմէ պահանջված հողամասեր են։ Դրանք են՝ Թրքահայաստանը, Ախալքալաքը, Ղարաբաղը եւ Նախիջեւանը։ Հայկական լեռնաշխարհի մէջ ապրող այլազան ժողովուրդներ, դարերի ընթացքում ձուլուելով կազմած են հայ ժողովուրդը։ Հայերս կը պատկանինք սպիտակ ցեղի հնդեւրոպական ընտանիքին։ Հայաստանը, հայոց բնաշխարհը (Արմէնիա) այն երկիրն է, ուր հայ ժողովուրդը ձեւավորված ու անցած է պատմական զարգացման բոլոր փուլերը։ Հայերէնը հայ ժողովուրդի ազգային լեզուն է։ Կը պատկանի հնդեւրոպական լեզուաընտանիքին եւ կը կազմէ առանձին ճյուղ։ Հայերս կրօնով քրիստոնյա ենք. ունինք անկախ եկեղեցի, Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին։


Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...