Արիության ավետարան♥️
-Ես հայ եմ և կրում եմ կնիքը Հայաստանի բնության ու պատմության, ես ընկերն եմ անիրավվածի, եղբայրը հալածվածի և զինակիցը մարտնչողի:
-Ես հայ եմ և իմ սիրտն ու միտքը մի սնուցիչ ունի` սրբազան լեռն իմ Արարատ, որը քանիցս խլվել է մեզանից, բայց երբեք չի եղել օտարինը ու չի լինի:
-Ես հայ եմ, հայ լեզուն է իմ շունչը, քանզի լեզվի կյանքը կնշանակի կյանքը իմ ժողովրդի: 
-Ես հայ եմ, ճակատագիրը ինձ միշտ դատապարտել է ընտրության` սուր, թե` գրիչ, ես ընտրում եմ երկուսն էլ, երկու աստվածային զենք` պաշտպանելու իմ իրավունքն ու սրբությունները:
-Ես հայ եմ և գիտեմ, որ իր ուժերից զատ ամեն ինչին ապավինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու:
-Ես հայ եմ և գիտեմ, որ հերոսական գործերից ոչ պակաս ներշնչող է կյանքը հերոսական, ապա ուրեմն ապրիր այնպես, որ կյանքդ էլ ծառայի հայրենիքիդ:
-Ես հայ եմ և գիտեմ, որ մեզնից խլել են մեր առյուծաբնակ երկրամասերը, բայց չեն խլել ու չեն կարող խլել մեր առյուծաշունչ ոգին:
-Ես հայ եմ և գիտեմ, որ քիչ է լինել ուժեղ, պետք է լինել այնքան ուժեղ, որ թշնամին երբեք չհանդգնի հարձակվել:
-Ես հայ եմ և գիտեմ, որ պատերազմում միշտ բախվում են զենքերն ու զորքը, բայց հաղթում է միշտ ոգին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...