ԱՇՈՒՂ ՋԻՎԱՆԻ-- ՀԱՅԸ
Ուղտի պոչ է բախտը հայոց,
Ոչ կ՚աւելնայ, ոչ կը պակսի,
Դնես հազար տեսակ հալոց,
Ոչ կ՚աւելնայ, ոչ կը պակսի:
Ոչ կ՚աւելնայ, ոչ կը պակսի,
Դնես հազար տեսակ հալոց,
Ոչ կ՚աւելնայ, ոչ կը պակսի:
Թէ Թուրքոյ մէջ տկարանայ,
Ռուսիայում կը զօրանայ,
Հայը կայ և միշտ կմնայ,
Ոչ կ՚աւելնայ, ոչ կը պակսի:
Ռուսիայում կը զօրանայ,
Հայը կայ և միշտ կմնայ,
Ոչ կ՚աւելնայ, ոչ կը պակսի:
Թշնամու կարծիքը թիւր է -
“Ուր որ գնաց նա լաւ հիւր է”.
Հայ ազգը ճռիկ աղբիւր է,
Ոչ կ՚աւելնայ, ոչ կը պակսի:
“Ուր որ գնաց նա լաւ հիւր է”.
Հայ ազգը ճռիկ աղբիւր է,
Ոչ կ՚աւելնայ, ոչ կը պակսի:
Կեանք ունենայ մարդավայել,
Գուցէ թւով դառնայ աւել,
Աստուած այսպէս է կամեցել,
Ոչ կ՚աւելնայ, ոչ կը պակսի:
Գուցէ թւով դառնայ աւել,
Աստուած այսպէս է կամեցել,
Ոչ կ՚աւելնայ, ոչ կը պակսի:
Ջիւան, հայը ջոկ, իւր գլխին,
Երկիր չի ունենալ առանձին,
Նախանձները թող չտրտմին,
Ոչ կ՚աւելնայ, ոչ կը պակսի:
Երկիր չի ունենալ առանձին,
Նախանձները թող չտրտմին,
Ոչ կ՚աւելնայ, ոչ կը պակսի:
1895
Комментарии
Отправить комментарий