100 տարի առաջ...
Փարիզի հաշտության կոնֆերանս 1919-1920թ
Փարիզի խաղաղության վեհաժողով, հետպատերազմյան միջազգային կոնֆերանս, որը տեղի է ունեցել 1919 թվականի հունվարի 18-ից մինչև 1920 թվականի հունվարի 21-ը (ընդհատումներով)։ Կոնֆերանսը հրավիրել են Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած պետությունները՝ պարտված պետությունների հետ հաշտության պայմանագիր մշակելու և ստորագրելու նպատակով։
Կոնֆերանսին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի և նրա դոմինիոնների, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի...ընդհանուր առմամբ՝ հազարից ավելի պատվիրակ։ Գերմանիան և նրա դաշնակիցները (Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, Բուլղարիա) կոնֆերանս թույլատրվեցին, երբ արդեն մշակվել էին նրանց հետ կնքվելիք պայմանագրերի նախագծերը։ Մեծ տերությունների իշխող քառյակը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իտալիա) արգելեց Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությունը կոնֆերանսին։ Հաշտության հիմնական պայմանները վճռում էին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը և ԱՄՆ նախագահ Վիլսոնը։
Փարիզի հաշտության կոնֆերանսը մշակեց հաշտության պայմանագրեր Գերմանիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի և սուլթանական Թուրքիայի հետ, որոնք հիմք դրեցին Վերսալ-Վաշինգտոնյան համակարգին։

Հայկական պատվիրակություններ
Այս կոնֆերանսին պաշտոնապես հրավիրված չէր այդ ժամանակ արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը, թեև հայ ժողովուրդը աոաջին համաշխարհային պատերազմի տարիներին ավելի շատ զոհ էր տվել, քան պատերազմող ամենախոշոր պետություններից շատերը։ Այդուհանդերձ, 1919 թվականի փետրվարին Փարիզում գտնվող հայկական երկու պատվիրակությունները (Ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի և Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ) ներկայացան դաշնակիցներին՝ խնդրելով ճանաչել հայերի ազգային պահանջները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Պիշոնը հայ պատվիրակներին առաջարկեց հուշագիր պատրաստել։ 1919 թվականի փետրվարի 12-ին ներկայացվեց «Հայկական պահանջների հիշատակագիր» հետևյալ բովանդակությամբ․ Հայկական անկախ պետության ճանաչում՝ հայկական 7 նահանգների, Կիլիկիայի և Կովկասի Հայկական Հանրապետության հողամասերի միացումով։ Նորակազմ պետությունը դրվելու էր դաշնակից տերություններից մեկի կամ Ազգերի լիգայի երաշխավորության ներքո, ապահովվելու էր նրա տարածքի ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը։ Դաշնակից տերություններից մեկին պետք է լիազորություն տրվեր ստանձնել հայկական այդ պետության մանդատը՝ 20 տարի ժամկետով։ Հաշտության կոնֆերանսը պետք է դրամական հատուցում տար հայերին՝ նրանց կրած վնասների դիմաց, ջարդերի համար պատասխանատուները պետք է պատժվեին, իսկ պատերազմի տարիներին բռնի կերպով տեղահանված ու աքսորված հայերը պետք է վերադարձվեին իրենց բնակատեղիները։ Այդ փաստաթուղթը դրական ընթացք չստացավ։ Դաշնակից տերությունները զբաղված էին պարտված Գերմանիայի նկատմամբ կիրառվելիք միջոցների մշակմամբ և ամենևին չէին շտապում քննարկելու թուրքական հարցը, որի լուծման հետ սերտորեն առնչվում էր Հայկական հարցը և հայկական պետության ստեղծումը։ Միակ բանը, որ արվեց, այն էր, որ 1920 թվականի հունվարի 19-ին Փարիզի հաշտության կոնֆերանսում դե ֆակտո ճանաչեց Հայաստանը, սակայն առանց որևէ իրական օգնության մտադրության հայ ժողովրդին, թեև Հայկական հարցը հետագա քննարկման առարկա դարձավ 1920 թվականի Սան Ռեմոյի կոնֆերանսին և արտահայտվեց Սևրի պայմանագրում։
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզի համաժողով։ Նկարիչ՝ Ուլիամ Օրֆեն
Քարտեզ-Wilsonian Armenia

Комментарии
Отправить комментарий