Հայ լինել, թե օտարանմանակ-100 տարի առաջ...
Հովհաննես Քաջազնունին,1918 թ.հունիսի 6-ից մինչեւ 1919 թ.օգոստոսի 7-ը, Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետն էր,ՀՅԴ անդամ: 1917 թ. Ազգային Խորհրդի անդամ ,1918 թ. Սեյմում (Անդրկովկասյան խորհրդարանում) ՀՅԴ ներկայացուցիչ:Բոլշեւիկների իշխանության գալուց հետո 1920 թ.դեկտեմբերից մինչեւ 1921 թ.փետրվարը ձերբակալվեց :
Ես հայ եմ եւ հայ լինելով` չեմ կարող դառնալ որքան էլ ցանկանամ ոչ ռուս, ոչ թուրք: Սա իմ կարողությունից վեր բան է: Բայց ես կարող եմ աստիճանաբար չեզոքացնել կամ թուլացնել իմ մեջ ու իմ շուրջը այն բոլոր առանձնահատկությունները, որ բնորոշում են իմ առանձնահատկությունները, որ բնորոշում են իմ ազգությունը, յուրացնել որոշ չափերով ռուսի կամ թուրքի առանձնահատկությունները, ձուլվել մասամբ օտար ազգության մեջ:
Կարող եմ անել եւ հակառակը, կարող եմ արթուն պահապան կանգենել իմ ազգային անհատականությանը, խանդորեն պաշտպանել իմ ազգային դեմքը, ուժ տալ իմ մեջ ու իմ շուրջը, այն բոլոր տարրերին, որոնցից կազմվում է հայ ազգությունը, զարգացնել ու ամրացնել իմ ազգային գիտակցությունը, ըմբոստանալ ամեն մի ոտնձգության դեմ, կռվի բռնվել ամեն մի հակառակ ուժի հետ:
Տեսականորեն կարելի է ենթադրել եւ մի երրորդ ընթացք, այսինքն` կորցնելով աստիճանաբար իմ հայկական առանձնահատկությունները, կարող եմ չյուրացնել ռուսական կամ թուրքական առանձնահատկություններ, այլ ապազգայնանալ բառի լայն իմաստով, միջազգայնանալ, դառնալ սոսկ մարդ, ազատ որեւէ ազգային պատկանելությունից:
Տեսականորեն ենթադրելի է, բայց իրականույթան մեջ անկարելի բան է սա: Իրականության մեջ ամեն մի անհատի ու ամեն մի խմբակցության ապազգայնացումը ուրիշ բան չէ, քան աստիճանական ձուլում որեւէ ուրիշ ազգության մեջ:
Եւ ուրիշ կերպ չի կարող լինել: Չէ որ օրինակի համար ես պիտի խոսեմ որեւէ լեզու: Եթե չեմ խոսում հայերեն, պիտի խոսեմ ռուսերեն, թուրքերեն կամ մի այլ լեզու, որովհետեւ միջազգային, հանուր մարդկային լեզու գոյություն չունի (էսպերանտոն լեզու չէ, ինչպես կաշխատեմ բացատրել մի քիչ հետո): Կարելի է առարկել, որ ես կարող եմ խոսել եւ հայերեն եւ ռուսերեն... Բայց, նախ, իմ մասամբ հայերեն, մասամբ ռուսերենը կլինի միայն կես հայերեն, կես ռուսերեն` հայերենին եւ կամ վերջապես կազմվի մի նոր ռուս-հայ ազգություն: Բայց դա կլինի դարձյալ ազգույթուն եւ ոչ ապազգայնություն:
Տվյալ ազգությունը կարող է վերանալ, բայց մի պայմանով, որ լուծվի այլ ազգության մեջ կամ նոր ազգություն կազմի: Միջին, ապազգային դրություն` իբրեւ տեւողական ու զանգվածային երեւույթ, անկարելի բան է: Ինչպես եւ բուսաբանական եւ կենդանաբանական աշխարհում խորթացած, կիսատ, անորոշ տիպերը չեն կարող կայուն ու կենսունակ լինել կամ կազմեն մի նոր, որոշակի ու ամբողջական տիպ:
Երկու ճամփա կա առջեւս` հաստատել իմ ազգությունը, ամրացնել ու խորացնել իմ ազգային տիպը կամ աստիճանաբար կորցնելով ժառանգորեն ստացած իմ ազգային առանձնահատկությունները, յուրացնել զուգընթացաբար օտար ազգության տարրեր, օտար դեմք: Երկրորդ ճամփան կարող է հասցնել ինձ մինչեւ կատարյալ ձուլում կամ մինչեւ մի նոր ազգության հաստատում: Բայց վերջին ելքը ես ոչ կարող եմ կանխատեսել, ոչ էլ նախապատրաստել: Իմ ընտրությունից ու այսօրվա բռնած ընթացքից դուրս է այդ ելքը:
Երեք պրոցեսներն էլ կատարվում են իրականության մեջ: Բայց ընտրություն ես կարող եմ անել միայն առաջին երկուսի միջեւ, այստեղ արտահայտել իմ գիտակցություն ու կամքը, հարել մեկին կամ մյուսին, ինքնորոշել այս կամ այն ուղղությամբ:
Սա ես կարող եմ անել ու որոշ չափով հաջողել:

Հովհաննես Քաջազնունի
Комментарии
Отправить комментарий