Երկկենցաղ եկեղեցին
Ժամանակին այստեղ Քասաղ և Զովունի գյուղերն են եղել... հետո որոշեցին գյուղի տեղը ջրամբար կառուցել, և գյուղերը տեղափոխեցին Երևանին կից համանուն համայնքներ: Այս եկեղեցու անունը Սուրբ Պողոս-Պետրոս է: Ամռան ամիսներին ջրամբարի ջուրը լավ բարձր է լինում և ծածկում է եկեղեցու կեսը: Իսկ տարվա մյուս եղանակներին ջուրը նահանջում է` բացելով ճանապարհ դեպի եկեղեցին:
Ահա և մեկ ամառային լուսանկար, որտեղ եկեղեցին կիսով չափ ջրի մեջ է:
Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի առաջին կեսին՝ բազիլիկ հատակագծով։ 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին Գրիգոր Գնթունի իշխանը տաճարը վերակառուցել է ներսից՝ պայտաձև, դրսից ուղղանկյուն խորանով գմբեթավոր եկեղեցու՝ երկայնական պատերին հզոր գմբեթակիր որմնամույթեր կցելով։
Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին հայ ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է։ Պողոս-Պետրոս եկեղեցին վերանորոգվել է 1896-ին, քարե կտուրի փոխարեն ծածկվել է փայտով։ 20-րդ դարում քանդվել են եկեղեցու ծածկը և հարավային պատը։

Комментарии
Отправить комментарий