Ծնունդդ Շնորհավոր ՎԱՐԴԱՊԵՏ
ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍ, ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՀԱՆՃԱՐԻ ԱՌՋև:-
Դեբյուսին
Կոմիտաս լսելիս փակում եմ աչքերս, և նկարչի իմ հայացքի առջև մի աշխարհ է ծնվում, որը ես չեմ համադրում իրականին, քանի որ այն կատարյալ է, անսահման մաքուր ու պարզ: (Մարտիրոս Սարյան)
1906թ.
Կոմիտասն ուղևորվեց Փարիզ՝ աշխարհի արվեստների կենտրոն: Ինչպե՞ս կընդուներ երաժշտական հրավառություններից հղփացած քաղաքը մի անհայտ ժողովրդի անհայտ զավակի արվեստը:
Մեկը մյուսի հետևից բեմ են բարձրանում համնդանուր ճանաչում ունեցող երգիչներ, դաշնակահարներ, ջութակահարներ՝ արժանանալով բուռն ծափողջունների:
Հերթը Կոմիտասինն էր: Դահլիճը մի երկվայրկյանից ապշեց, երբ բեմ ելավ մի հոգևորական՝ սև սքեմով ու վեղարով: Ի՞նչ էր անելու նա, ինչպե՞ս պիտի դիմանար համաշխարհային աստղերի մրցակցությանը:
Կոմիտասը կանգնեց դաշնամուրի մոտ ու կարկաչեց երգը: Մեղմահնչյուն, թավշային թրթիռով սրտի խորքից բխում էր վշտի երգը՝ ցողված արյուն-արցունքով, պատմում էր տանջալլուկ ժողովրդի դժխեմ բախտի մասին:
Դահլիճը ապշանքից քարացել էր: Հանկարծ պայթեց քար լռությունը՝ տեղը զիջելով պոռթկուն հիացմունքին ու որոտընդոստ բացականչություններին:
Իսկ երբ բեմ բարձարացավ Փարիզի պաշտանմունքը՝ Դեբյուսին, սրահով մեկ շշուկ անցավ: Մոտենալով Կոմիտասին՝ Դեբյուսին ծնկի եկավ նրա առաջ, խոնարհեց գլուխը և ասաց.
- ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍ, ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՀԱՆՃԱՐԻ ԱՌՋև:
Այսօր հանճարեղ հայորդի Կոմիտասի ծննդյան օրն է... ՇՆՈՐՀԱՎՈՐ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...