ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ - ԿՈՄԻՏԱՍԻՆ
«Կոմիտասն ինքը հայ ժողովուրդն է: Մեղվի պես նա տուն էր բերում մեր գեղջուկ երգերի նեկտարն ու անշոշափելի մանանան: Կար՞ղ է մեղուն թղթե ծաղիկներից մեղր բերել, իհարկե, ոչ: Հայ ժողովրդի բազմադարյան երգերը թղթե վարդեր չէին, այլ իրական, և Կոմիտասը իր հանճարով ոսկե մեղվի նման հանդիպեց նրանց: Իր հանճարեղ ոգու հնոցում ձուլեց հայ մեղեդու նախանյութը, հանքանյութը և դուրս բերեց այնպիսիքնքշություններ, երաժշտական ձևերի և խոսքի այնպիսի հույզ ու թարմություն, որոնք հուզեցին ոչ միայն իրեն` հայ ժողովրդին, այլև համաշխարհային երաժշտական աշխարհում աղոթքի արժանացավ Կոմիտասի անունով հայ ժողովրդի անունը»,- ասել է Հովհաննես Շիրազը:
Կոմիտա՜ս, հայոց երազ, հայոց երգ, հայոց գինի,
Մասիսի սրտից յորդած դու մեր հի՜ն մրմունջի գետ,
Չի՛ կարող քեզ մոռանալ՝ ո՜վ սրտի մի խորշ ունի,
Քանի որ երգն էլ կեա՜նք է, ու կեանքն էլ՝ ե՜րգ է յաւէտ:
- Գարուն է, ձիւն է արել՝ երգեցիր դու սրտախոց,
Երբ տեսար հայ աղջկան, որ սիրոյ վշտից քամուեց.
Դու տեսար դեռ երէկուայ կոտորածն անմեղ հայոց,
Եւ միտքդ, քո սրտից շուտ, այդ վշտում գերեզմանուեց:
Բայց մարմար շիրմիդ ահա՝ հայրենի ազատ հողում,
Ու երգդ գլխիդ վերեւ հնչում է,- ննջի՜ր խաղաղ,
Նոր սիրող սրտի նման քո սիրած հողն է ծաղկում,
Քո անոյշ հորովելով, երազով քո լուսաշաղ:
Մեղուի պէս դու տուն բերիր երգերը մեր թափառիկ,
Ու քե՛զ են ամէնից շատ գուրգուրում սրտերը մեր,
Ու հայոց մայր մեղեդին խրճիթներից աշխարհ հանիր՝
Որպէս քար սրտերն հերկող յաւիտեա՜ն մի հորովել:
- Չինար ես՝ կռանալ մի՛, օ՜, չինար անմահութեան,
Խշշում ես նոր աշխարհում քո երգով՝ մահից այս կողմ,
Հայրենի հողն է ահա յաւիտեան քեզ պահապան,
Չի՛ թեքի քո հանճարի չինարին էլ ո՛չ մի հողմ...:

Աշխարհի ծովը մտած դու հայոց մրմունջի գե՛տ,
Առանց երգի մարդն է գազան, լոկ չար մարդը երգ չունի,-
Առիւծին երգով սանձող դու հայոց քնա՜րն յաւէտ:
Յովհաննէս Շիրազ

Комментарии
Отправить комментарий