Երբևէ դու կհասկանաս...............
Երբևէ դու կհասկանաս, որ լինում են մարդիք, որոնք երբեք չեն դավաճանում, սակայն դրա համար պիտի անցնել մի քանի դավաճանությունների միջով... Երբևէ դու կհասկանաս, որ արտաքին փայլը ոչինչ է ներքին գեղեցկության համեմատ... Որովհետև այն ինչ դրսից է , կարող է դիմանալ մինչև առաջին անձրևը... իսկ ինչ ներսում է, միշտ վառվում է... ԵՎ եթե անգամ այն հանգել է ու ածխացել, բավական է շուրթերով նրբորեն փչել և կրակը աստիճանաբար կբորբոքվի ու կտաքացնի քեզ... Երբևէ դու կհասկանաս, որ շատ աֆորիզմներ ու բանաձևեր , որոնք վերցրել ես արտաքին աշխարհից՝ դատարկություն են, թեկուզ և գեղեցիկ են... բառերի հավաքածու են, ուրիշ ոչինչ։ Կարևոր են միայն այն ճշմարտությոնները, որոնց դու ինքդ ես հասել... Երբևէ դու կհասկանաս, որ բարությունը, նրբանկատությունը, փաղաքշանքն ու հոգատարությունը դրսևորումներն են ներքին ուժերի , ոչ թե թուլության...
Комментарии
Отправить комментарий