Կյանքը հետ պտտվող անիվ է, գոնե տեղում մնալու համար առնվազն պետք է առաջ գնալ:
Պետք է մշտապես արբած լինել։ Ամենակարևորը դա է։ Դա է միակ լուծումը։ Չզգալու համար ժամանակի սոսկալի բեռը, որ ծանրանում է ուսերին և քաշում ներքև, պետք է մշտապես արբել։ Ինչո՞վ․ գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք։ Միայն թե արբեք։ Եվ եթե երբեմն պալատի աստիճաններին, փոսի կանաչ խոտերում կամ էլ սենյակի տխուր մենության մեջ նորից արթնանաք և զգաք, որ սթափվել եք, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչունին, ժամացույցին, այն ամենին, ինչ թռչում է, այն ամենին, ինչ հառաչում և գալարվում է, այն ամենին, ինչ երգում և խոսում է, հարցրեք, թե որ ժամն է, և քամին, ալիքը, թռչունը, աստղն ու ժամացույցը կպատասխանեն “Արբելու ժամն է։ Ժամանակի տանջված ստրուկը չդառնալու համար արբե՛ք, մշտապես արբե՛ք։ Գինով, պոեզիայով կամ էլ առաքինությամբ, ինչպես կամենաք”։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...