Բարի Արեւածագ եւ մայրամուտ Բարի... Բարի առավոտ, հայություն...ամենաերջանիկ օրը ձեզ: Հետաքրքիր է, բայց ուզում է բարի լինի, ուզում է վատ լինի, միևնույն է ասում ենք "Բարի առավոտ": Իհարկե օրվա ընթացքում շատ մարդկանց մոտ տրամադրությունը փոխվում է, լավանում, վատանում, միգուցե և մնում հաստատուն, բայց առավոտվա բարիությունն ու մաղթանքները նույնն են մնում ^_^ Բարի օր բոլորիս...
Сообщения
Сообщения за июль, 2020
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Բարի լու~յս...Տեր իմ, օրհնիր այս բացվող լույսն ու օրը:🙏🌞 ԹՈՂ ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎԻ ՈՒ ԲԱՐԻՆ ՀԵՏԸ Թող լույսը բացվի ու այնքան բարի նա իր հետ բերի, Որ չարությունը տեղը չգտնի,թողնի ,հեռանա, Անտուն ու անտեր,սոված ու տկլոր մուրացիկ դառնա: Թող լույսը բացվի ու այնքան բարի նա իր հետ բերի, Որ մեր աշխարհը նորից մանկանա ու դրախտ դառնա, Որ թշնամանքը չքվի,վերանա,ու հաշտությունը տիրակալ դառնա: Թող լույսը բացվի ու այնքան բարի նա իր հետ բերի, Որ ատելության արմատները խոր Բարության շնչից իսպառ չորանան, Որ սերը դառնա տեր ու թագավոր: Թող լույսը բացվի ու իր հետ այնքան նա բերի բարի, Որ պատկառանքը իր տեղը գտնի ու հարգանքը՝իր, Որ պատիվ, նամուս ,ամոթ ու խիղճ Ամեն մեկիս մեջ բուն դնեն,մնան Ու չհեռանան,չթռչեն գնան: Թող լույսը բացվի ու այնքան բարի նա իր հետ բերի, Որ ծափ ու ծիծաղ թևածեն շուրջս, Իրականանա երազ-անուրջս, Որ մարդիկ դառնան անհոգ,երջանիկ, Որ ժպտան իրար թե՛ մեծ,թե՛ մանկիկ, Որ աշխարում էլ չլսվի պայթյուն, Որ ամեն զինվոր առողջ դառնա տուն, Որ հորդեն,հոսեն սեր ու ջերմություն, Ոչ մի մարդ երկրում չլինի անտուն: Ո...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Храм Гогт портал Хачкар; Гохт - село в Котайкской губернии Армении, известное по рукописям XVII века как Гогот. Находится возле Гарни и сидит вдоль дороги, ведущей к Гегардскому монастырю. Деревня имеет небольшую испорченную базилику XVIII века, расположенную прямо по грунтовой дороге от главной площади. Некоторые хачкары встроены в стены церкви. Гогт сидит над большим ущельем и на холме с другой стороны, можно увидеть монастырь Хавуц Тар. Из города можно добраться пешком, но легче от Гарни.
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Բարև, ես Վանա կատուն եմ❤ Ասում են ես կատուների հազվագյուտ և եզակի ցեղից եմ և համարվում եմ Հայկական բարձրավանդակի էնդեմիկ ցեղատեսակ: Ունեմ երկարավուն, ձիգ մարմին, զարգացած գլխուղեղ, վագրին վայել քայլվածք, լողորդին հատուկ զարգացած կրծքավանդակ, աչքի եմ ընկնում ընդգծված ազատասեր վարքագծով: Աչքերս լինում են կամ երկուսն էլ կապույտ, կամ երկուսն էլ ծիրանագույն, կամ մեկը կապույտ մեկը ծիրանագույն: Մեր` Վանա կատուներիս աչքերը կարող են լինել տարագույն, որը սակայն պարտադիր պայման չէ և մենք երբեք չենք ունենում դեղին կամ կանաչ աչքեր: Իսկ դու իմ մասին գիտեի՞ր
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Երկար ապրեք... ու լավ ապրեք🌞 Բարի առավոտ, բարի առավոտ, - Ասում են իրար ծանոթ - անծանոթ, Ես էլ եմ ասում՝ բարի առավոտ, Հեռու և մոտ, հայրենիքին կարոտ, Խելոք, խանդոտ, լավ էլ ջիգյարոտ, Հոգով, հավեսով, հումորին շատ մոտ Իմ լավ ընկերներ՝ ծանոթ - անծանոթ... Մեզ շատ քիչ բան է հարկավոր, - Մի ժպիտ միայն, մի հայացք բարի, Մի բաժակ մաքուր ջուր աղբյուրի, Մի սիրտ, մի կարոտ և մի խոսք միայն. - Բարի առավոտ...❤
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Լույսը բարի է Եվ բարին լույս է... ԲԱՐԻ ԼՈՒՅՍ = Պ. Սեւվակ Նորից երկնքով հին արշալույսն է սիգալով սիգում, Որպեսզի մեր նոր ու քաղաքակիրթ հիշողության մեջ Միշտ էլ թարմ մնան... առասպելները: -Բարի լո՜ւյս, իմ նո՛ր և իմ... առասպե՜լ: Ինչպե՞ս քնեցիր: Ի՞նչ երազ տեսար: Ի՞նչ գեշ երազից արթնացար վախով: Եվ երազիդ մեջ Դու պատահաբար չտեսա՞ր նրան, Ով - ի՛նքդ էլ գիտես - քեզ գիտի այնպես, Ինչպես հիվանդն իր հիվանդությունը... Լույսը բարի է Եվ բարին լույս է... այնքան ժամանակ, Քանի դեռ սրտերն այդ «բարի լույս»-ը, Դարերո՜վ մաշված այդ «բարի լույս»-ը Լսում են կարծես առաջի՛ն անգամ Եվ ամեն անգամ փշաքաղվում են տաք փաղաքշանքից Ու նվաղումից սարսըռում այնպես, Ինչպես երևի Մութ երկրաշարժից բույսն է սարսըռում ու փշաքաղվում... Ես փոքր-ինչ հետո դուրս կգամ փողոց, Որ հետախուզեմ վիճակը օդի՝ Թունդ ներծծելով ծխամոլի պես: Եվ վա՜յ թե թվա, թե ամեն ինչից Բուրմունք է գալիս թարմուկ աղջըկա Ու կամ ծաղկածայր փշոտ վարունգի: Եվ վա՜յ թե թվա, թե բոլոր մարդիկ Ի՛նձ են կողոպտում՝ օդը շնչելով, Քանի որ օդը... քեզնո՜վ է լեցուն, Ու ք...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Հայաստանի ազգային հարստություններից է լավաշը՝ հայկական հացը: Հայաստանում լավաշ հացը հայտնի է մ.թ.ա 1-ին հազարամյակից: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը, որը համարվում է հայկական խոհանոցի առաջին գործիքը: «Լավաշ» բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լավքաշ-լավաշ անունը (լավ քաշած): Նման ծագում ունի նաև մատնաքաշը, որը նշանակում է մատներով խմորի երեսին ակոսաձև նախշեր քաշած: Եթե երբևէ մասնակցեք լավաշի թխման արարողությանը, կհամաձայնեք, որ այն հայկական խոհանոցի ամենահետաքրքիր ու ամենաբարդ արարողություններից մեկն է: Հայ կանայք լավաշ թխելիս («Արաքս» հանդես, 1893, Ա) Армянки, выпекающие лаваш ,Журнал "Аракс", 1893 год
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Հին Գյումրի Old Gyumri Старый Гюмри Տեսարժան վայրեր - Սուրբ Փրկչի եկեղեցին - Սուրբ Ամենափրկիչ (1847), Սուրբ Աստվածածին եկեղեցի (XVII դար): Attractions - The Church of the Holy Savior - Surb Amenaprkich (1847), Church of the Holy Virgin (XVII century). Достопримечательности - Храм Святого Спасителя - Сурб
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ՀԻՄՆ ԿՆՈՋ Լուսաբացին, երբ քնատ քո ձևերն են նվաղում, Մարմինդ ի վար տաք հողի շնչառությունն է խաղում։ Ու երբ ելնում ես զարթնած, նետում քողը քո հագի, Քեզ հետ զարթնում է ասես քնած շունչը կրակի: Հողի պես սուրբ ու բեղուն և կրակի նման նենգ, Դու՝ հայտնություն հրաշքի, տառապանքի դու օրենք։ Դու՝ առաջին ձնծաղիկ՝ տրված լույսին ու քամուն Եվ շուրթերս արյունող անապատի դու սամում։ Դու՝ հավատի մաքրություն ու մեղավոր դու հերձված, Դու՝ մեկնելի մեղեդի ու սեպագիր առեղծված։ Շրթունքներս ճաքճքող ծարավի դեմ ու քաղցի Հաղորդություն դու գինու, հաղորդություն դու հացի: Քե՛զ եմ գալիս ես անվերջ ծարավս ու քաղցս առած, Եվ արյունն իմ հնամյա ծնկաչոք է քո աոաջ։ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԽՈՍՔ ԻՄ ՈՐԴՈՒՆ Այս գարնան հետ, այս ծաղկունքի, Այս թռչնակի, այս առվակի, Հետն այս երգի ու զարթոնքի Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի: ՈՒ թոթովեց բառ մի անգին Հայկյան լեզվից մեր սրբազան, Ասես մասունք հաղորդության Դիպավ մանկանս շրթունքին... - Լսի'ր, որդիս, պատգամ որպես Սիրող քո մոր խո՜սքը սրտանց, Այսօրվանից հանձնում եմ քեզ Հայոց լեզո՜ւն հազարագանձ: Կտրել է նա, հանց աստղալույս, Երկինքները ժամանակի, Շառաչել է խռովահույզ Սլացքի հետ հայկյան նետի, ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով Դարձել է գիր ու մագաղաթ, Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ, Պահել երթը մեր անաղարտ... Նրանո'վ է մրմրնջացել Հայ պանդուխտը վերքն իր սրտի, Նրանո'վ է որորտացել Կռվի երգն իմ ժողովրդի, Նրանո'վ է մայրս ջահել Ինձ օրորոց դրել մի օր, Հիմա եկել, քե՜զ է հասել Նրա կարկաչը դարավոր... Բա'ց շուրթերդ, խոսի՜ր, անգի'ն, Ժիր դայլայլի՜ր, ի'մ սիրասուն, Թող մանկանա' քո շուրթերին Մեր ալեհե՜ր հայոց լեզուն... Պահի'ր նրան բարձր ու վճիտ, Արարատի սուրբ ձյունի պես, Պահի'ր նրան սրտիդ մոտիկ, Քո պապերի աճյունի պես, ՈՒ ոսոխի զար...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԼՈԻՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ Կես գիշերին կանթեղը վառ Կախ է ընկած երկընքից, Լուսավորչի կանթեղն անմար Հայոց մըթնած երկընքից: Կախ է ընկած առանց պարան Արագածի կատարին, Ու սեղանից հըսկայական Լույս է տալիս աշխարհին: Լույս է տալիս երկա՜ր դարեր Ու վառվում են միշտ անշեջ Սուրբի մաքուր արցունքները Յուղի տեղակ նըրա մեջ: Ոչ մարդկային ձեռ կըհասնի Էն ահավոր բարձունքին, Եվ ոչ քամին կըհանգցընի՝ Վիշապ-քամին ահագին: Երբ պատում է մութ խավարը Չընաշխարհիկ մեր երկրին, Երբ տիրում է ահն ու վախը Թույլ, կասկածոտ սըրտերին, Ով անմեղ է, լիքը սիրով Ու հավատով անսասան, Ով նայում է վառ հույսերով Դեպի Հայոց ապագան, — Նա կըտեսնի էն մըշտավառ Ջահը կախված երկընքից, Ասես՝ աստծո աչքը պայծառ Հըսկում է ցած երկընքից: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈւՄԱՆՅԱՆ 1902
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ավետիք Իսահակյան - Արագածին Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան Կայծակեղեն թրերի, Գագաթներդ՝ բյուրեղ վրան Թափառական ամպերի։ Սեգ ժայռերդ՝ արծվի բույն, Լճակներդ՝ լույս-փերուզ. Առուներդ՝ մեջքիդ փայլուն Պերճ գոտիներ ոսկեհյուս։ Աղբյուրներդ գիշեր ու զօր Խոսքի բռնված իրար հետ, Վտակներդ գիլ ու գլոր Աբրեշումե փեշերեդ։ Թիթեռներդ՝ հուր-հրեղեն Թռչող-ճախրող ծաղիկներ, Զառ ու զարմանք երազներեն Պոկված ծվեն-ծվիկներ։ Ծիրանավառ դու թագուհի, Բուրումների դու աղբյուր, Ծաղիկներդ հազար գույնի, Հազար անուն, հազար բույր։
" Здравствуй! Позволь мне представиться! Я армянин. И мне три тысячи лет." «Ես հայ եմ։ Ես 3000 տարեկան եմ». Սարիկ Անդրեասյանի ֆիլմը
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Բարի լույս, թող լույսը բարին բերի… Թափանցիկ լույսը իր նուրբ շղարշով շոյեց կոպերս ու դեռ թաց աչքերս… Տարօրինակաբար հաշտ արթնացա ինձ հետ ու անսովոր հարազատություն եմ զգում թափանցիկ լույսի, իմ թարմ մտքերի ու ինքս ինձ հետ: Ուզում եմ միացնել իմ սիրած երաժշտությունը, ասել չասված խոսքեր, նայել պատուհանից դուրս, բարևել բոլորին, զգալ տաք սուրճի`սենյակովս մեկ տարածվող բույրը… Ուզում եմ ապրել այսօր, այս օրը զգալ բացառիկ ձևով…հասկանալ, որ չեմ ուշացել այսօրվանից, հետ չեմ մնացել… այսօր ես մարդ արթնացա…
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Բարի առավոտ...Եկեք ԲԱՐՈՒՆ ԲԱՐԻՈՎ գեղեցկացնենք,ինչպես այս արևագալը: Արևածագ Արևային առավոտ...տաքություն...իսկական հրաշք,երբ «դեղին»,բայց սպիտակ լուսինը,սևն ու մութը,«կանաչ»,բայց իրականում սպիտակ աստղերը վերածվում են կախարդական լույսի....`դեղին ու հրաշք արևի...լուսավոր ու պայծառ առավոտվա` մշուշից ու մթնշաղից հետո:.. շատ քչերն են,որ հետևում լուսնի ու արևի հերթափոխին..ապրում ու շնչում դրա սավառնելիությամբ.... ուղղակի զբոսնում արևի `նոր երկիր հասցրած շողերով: Երջանկությունը սրա մեջ էլ է կայանում....սա էլ հաճույք է...բնության հաճույքն է...սա բնության խոսքն է...բնության գիրքն է...ու այն տողերն են,որտեղ ես սավառնում եմ... Բարեբեր օր ամենեցուն...