ԲԻԹԼԻՍ

# BİTLİS- ի մի քանի լուսանկար Ֆրանսիայի գրադարանում
In pear foto's fan # BİTLİS yn 'e Frânske bibleteek
A few photos of # BİTLİS in the French Library
Несколько фотографий # BİTLİS во французской библиотеке
Բաղեշ, Բեդլիս, Բեթլիս: Բերդաքաղաք է Արևմտյան Հայաստանում, Վանա լճի հարավային կողմում, լճափից 18-20 կմ. հեռավորությամբ, ծովի մակարդակից մոտ 1500-1600մ. բարձրության վրա:Կլիման ցամաքային է` բավական շոգ ամառներով և զգալի ցուրտ ու տևական ձմեռներով :Աղձնիք աշխարհի Սալնոձոր գավառի կենտրոնն էր: Նրա դիրքը պատմական գրեթե բոլոր ժամանակաշրջաններում ռազմավարական ու առևտրատնտեսական առումով հարմար է եղել և նպաստել է նրա ընդհանուր առաջադիմությանը։ Հնագույն ժամանակներից ի վեր Բիթլիսով և համանուն գետի հովտով էր անցնում Տրապիզոնից և Հայաստանի կենտրոնական նահանգների խոշոր քաղաքներից՝ Արտաշատից, Դվինից, Անիից, Կարսից, Կարինից դեպի Միջագետք ձգվող կարևորագույն ճանապարհներից մեկը։
Որպես Բաղեշ բերդ առաջին անգամ հիշատակվել է 7-րդ դարում: Ոմանք Բաղեշը նույնացնում են Բուզանդի կողմից Աղձնիքում հիշատակված Բառեջ ավանի հետ: Հետագայում բերդի շրջապատում կառուցվում է համանուն քաղաք, իսկ բերդը դառնում է քաղաքի միջնաբերդը: Արաբների, ապա սելջուկ թուրքերի տիրապետության ժամանակներից սկսած կոչվել է Բիթլիս:
Բիթլիսի բերդի հիմնադրումը վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն։ Ալեքսանդր Մակեդոնացին արշավելով Հայաստան և տեսնելով այս լեռնանցքի ռազմական դիրքը, իր Լիս զորավարին հրամայել է այստեղ կառուցել բերդ։ Նորակերտ բերդն այնքան անառիկ է եղել, որ Ալեքսանդրը վերադարձին այն չի կարողացել գրավել։ Իսկ երբ բերդի բանալիները կամովին հանձնել են Ալեքսանդրին՝ նա բերդըն անվանել է Չար Լիս կամ պարսկերեն թարգմանությամբ՝ Բեդ Լիս կամ Բադ Լիս (որտեղից էլ Բիթլիս)։
Բիթլիսը կառուցված է Գարգառ լեռան մոտ բարձրաբերձ լեռների մեջ: Քաղաքի միջով հոսում է համանուն գետը:
Մինչև ուշ միջնադար զուտ հայաբնակ էր` մի քանի տասնյակ հազար բնակիչներով: XX դարի սկզբին ուներ 30.000 բնակիչ, որից մոտ 10.000-ը հայեր էին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...