Թամարա Խանում

Թամարա Խանում (իսկական անունը Թամարա Արտեմի Պետրոսյան, 1906 մարտի 16, Գորչակովո - 1991 հուլիսի 30), հայազգի պարուհի, երգչուհի, բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ուզբեկստանի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիր։
Մեծ բեմ բարձրացել է 12 տարեկանում։ 1921 թ. ընդունվել է Տաշքենդի ռուսական բալետի դպրոցը։ 1925 թ. ավարտել է Մոսկվայի թատերական ուսումնարանը։ 1926-1928 թթ. պարել է Տաշքենդի երաժշտական-էթնոգրաֆիկ անսամբլում։ 1928-1934 թթ. մասնակցել է Ուզբեկստանի մի քանի քաղաքներում երաժշտական դրամատիկական թատրոնների հիմնադրմանը։ 1935 թ. մասնակցել է Լոնդոնում անցկացվող ազգային պարերի առաջին միջազգային փառատոնին՝ արժանանալով պատավավոր առաջին մրցանակին և անձամբ Մեծ Բրիտանիայի թագուհու ձեռքով պարգևատրվել ոսկե մեդալով։ Նույնիսկ Մեծ Հայրենականի տարիներին Թամարան չի դադարեցրել իր ստեղծագործական գործունեությունը՝ մարտական ոգի ներշնչելով ճակատում կռվող մարտիկներն։ Պատերազմից հետո շարունակել է համերգաշարերով հանդես գալ աշխարհի տարբեր մայրցամաքներում։ Նրա պարային համարները ուղեկցվում էին իր իսկ գրած երաժշտությամբ և սեփական կատարումներով։
1986 թ. նրա կենդանության օրոք Տաշքենդում բացվել է Թամարա Խանումի տուն-թանգարանը, որտեղ ցուցադրվել և այժմ էլ ցուցադրվում են պարուհու բեմական հագուստները, լուսանկարները, չհրատարակված հուշերը, կարելի է լսել նաև հայ արտիստուհու երգերը։
Թամարա Խանումը մահացել է 1991 թվականին։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...