«ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ»
1773թ. Հնդկաստանի Մադրաս քաղաքում Շահամիր Շահամիրյանը հրատարակեց «Որոգայթ փառաց»-ը: Այն ոչ միայն հայ իրականության, այլև աշխարհում առաջին սահմանադրության նախագիծն է(համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում այն ընդունվել է 1787 թ., Ֆրանսիայում և Լեհաստանում` 1791 թ.), որը նաև ազգային-ազատագրական շարժման :
«Որոգայթ Փառաց»՝ սահմանադրական հանրապետության առաջին նախագիծը հայ իրականությունում, Մադրասի խմբակի ծրագրային երկը:Հայ իրավունքի կարևորագույն փաստաթղթերից մեկը, որտեղ առաջին անգամ Հայաստանի իրականության մեջ ներկայացվում է սահմանադրական իրավունքի նորմերի ամբողջական և կանոնակարգված համակարգ՝ ընդհանրացնելով հայ և համաշխարհային հասարակական մտքի, ինչպես նաև պետական նոր մտածողության սկիզբ դնելով։ Այն բովանդակում էր ապագայում ստեղծվելիք հայկական պետության կառավարման համար նախատեսված օրենքները, ասել է թե՝ օրենքների ժողովածու էր: Ըստ նշված ժողովածուի՝ հայոց պետությունը պետք է կառավարեր հայոց տունը՝ ձևավորված ժողովրդի ձայնով ընտրված պատգամավորներից: Այսինքն՝ հայոց տունը պիտի լիներ հայոց անկախ պետության օրենսդիր մարմինը: Հայաստանում ամեն ինչ պետք է հաստատվեր և իրագործվեր օրենքի ուժով:

Комментарии
Отправить комментарий