Մարդկանց գլխին դրված ծաղկե պսակները, դեռ շատ հին ժամանակներից սկսած, պիտի երևան գային նաև գլխարկների հետ, ամրացվեին նրանց վրա և ի վերջո փոխարինվեին, ծաղկային զարդերով: Այս տեսակետից արժանի են ուշադրության հին աստվածությունների, թագավորների և ուրիշների ծաղկակիր թագերը: Այդպիսիններից է, օրինակ, Թոփրակ-Կալեում գտնված, ուրարտական ծագում ունեցող մի մարդագլուխ առյուծի արձանի թագը, որի վրա պատկերված են ծաղիկներ:
Տոտեմական գաղափարների մնացուկներ կրող այդ արձանը, իր դիցաբանական առումով, շատ ավելի հին ժամանակների հետ է առնչվում, քան ուրարտական շրջանը: Նրա թագի վրա գտնվող ծաղկազարդերն էլ, իրենց նախնական առումով, ոչ թե բնական ծաղիկների գեղարվեստական վերարտադրություն են, այլ պտղաբերության հետ կապվող հասկացողությունների արտահայտություն

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...