ՋՐՎՇՏԻԿ ՎԱՆՔ

Ս. Եղիշե առաքյալ վանք, հայկական առաքելական վանական համալիր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Մատաղիս գյուղից հյուսիս-արևմուտք,, հայ-ադրբեջանական շփման գծի մոտ, Մռավի անտառապատ լեռնաբազուկներից մեկի հարավային լանջին: Մոտակայքում է գտնվում Ջրվշտիկ ջրվեժը։:
Ըստ ավանդության՝ կառուցվել է 5-րդ դարում Աղվանից արքա Վաչագանի կողմից: Այստեղ են ամփոփվել Սուրբ Եղիշեի մասունքները։
Հայոց Արևելից Կողմանց հնագույն սրբավայր: Նախապես հայտնի է եղել Ներսմիհրի ուխտ անունով, քրիստոնեության ընդունումից հետո կոչվել է Ջրվշտիկ՝ վանքի մոտ գտնվող Ջրվշտիկ ջրվեժի անունով, ապա՝ Ս. Եղիշե առաքյալ վանք: Ըստ պատմիչ Մովսես Կաղանկատվացու, V դ. Արցախի Վաչագան Բարեպաշտ թագավորը ս. Եղիշեի նահատակության տեղում հուշասյուն է կանգնեցրել, գերեզմանի վրա մատուռ-դամբարան կառուցել և ինքն էլ վախճանվելուց հետո թաղվել դրա մոտ: Վաղ միջնադարում Ջրվշտիկ վանքը սերտորեն կապված է եղել Արցախի կրոնական և քաղաքական կենտրոնների մոտակայքում գտնվող Գլխո վանքի, արքայանիստ Գյուտականի, Կաղանկատույքի, Բերդակուրի հետ՝ լինելով պատմական Արցախի նվիրական սրբավայր-ուխտատեղին:
1244-ին Սերոբ սարկավագը հնագույն եկեղեցու հիմքերի վրա կառուցել է վանքի Ս. Եղիշե առաքյալ եկեղեցին: XII-XIII դդ. կառուցվել է Ջրվշտիկ վանքի գլավոր միանավ թաղածածկ եկեղեցին, 1264-ին՝ նրան արմ-ից կից երկսյուն գավիթը, որի երկլանջ տանիքին 1323-ին կանգնեցվել է քառասյուն զանգաշտարակը: 1286-ին վանահայր Սիմեոնը Վաչագան Բարեպաշտ թագավորի գերեզմանի վրա եկեղեցի է կառուցել:
Փոքրիկ եկեղեցու երկու կողմերում կառուցված են յոթ մատուռներ, որոնցից մեկը՝ կառուցված 1286 թ.-ին վանահայր Սիմեոնը Վաչագան Բարեպաշտ թագավորի գերեզմանի վրա եկեղեցի- դամբարան է կառուցել:
Հս-ից հվ. շարքով կանգուն յոթ եկեղեցիներն ու մատուռները (XIII-XVII դդ.) թաղածածկ, երկթեք տանիքով շենքեր են, որոնք ունեն տարբեր եզրաձևով (կիսաշրջանաձև, ուղղանկյուն, զույգ կիսաշրջանաձև) և տարբեր քանակի խորաններ: Խորանների այսպիսի բազմազանությունը մեկ մենաստանում բացառիկ է հայկական վանքերում:
Ջրվշտիկ վանքի համալիրի հվ. կողմում են խցերն ու սեղանատունը, որոնց շարքում իր ճարտարապետությամբ առանձնանում է վանահոր երկհարկ շենքը (1552): XVI դ. կառուցված վանքի պարիսպը նորոգվել և ամրացվել է 1716-ին, միաժամանակ կառուցվել են երկու կամարակապ դարպասները: Միջնադարում Ջրվշտիկ վանքում պահվել են աշխարհիկ ու կրոնական կարևոր վավերագրեր, ձեռագիր մատյաններ, եկեղեցական սպասք: Վանքը եղել է դպրության և գրչության կենտրոն, այստեղ ընդօրինակվել և նվիրատվությամբ ստացվել են տարաբնույթ արժեքավոր ձեռագրեր: 1899-ին գտնվել են Ջրվշտիկ վանքի VII–VIII դդ. բրոնզե բուրվառները, որոնցից մեկը զարդարված է Տերունական սրբապատկերով (Գարեգին վրդ. Հովսեփյանը բուրվառները նվիրել է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանին):
Նախապատմություն
Նախաքրիոստոնեական շրջանում եղել է հեթանոսական սրբավայր՝ Միհր Ներսեհեա կամ Ներսմեհա անուններով։ Վերանվանվել է Եղիշե առաքյալի վանք 5֊րդ դարում։
Ժողովրդական ավանդազրույցը Վաչագան Բարեպաշտ թագավորի և Անահիտ թագուհու անունների հետ է կապում Ջրվշտիկ վանքի արմ. կողմում գտնվող աղբյուրը, իսկ վանքի բակի խաչաքանդակ տապանաքարը համարում է Անահիտի գերեզմանը:
XVIII դ. Ջրվշտիկ վանքը եղել է հայ ազգ-ազատագրական պայքարի կենտրոններից: Այդ ժամանակաշրջանում մեծ հռչակ է ունեցել վանքի միաբան, քաջակորով Ավագ վարդապետը, իսկ մենաստանը վայելել է Արցախի մելիքների հոգածությունը, որոնցից գահերեցը՝ Վանքում է գտնվում նաև 18-րդ դարի Ջրաբերդի նշանավոր իշխան Մելիք Ադամի հանգստարանը։ Մելիք-Ադամը, թաղվել է Ջրվշտիկ վանքի բակում, Ս. Եղիշե առաքյալ եկեղեցու մոտ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...