🔴 ՄՐԵՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ 639 թ.։

Մրենի եկեղեցին լուսանկարված ՀՀ տարածքից։
Մի Անի էլ Մրենն է, սահմանի բերանին ու Թուրքիայի տարածքում մնացած...

Գմբեթավոր բազիլիկ տիպի հայկական եկեղեցի Kingdom of Armenia - Մեծ Հայքի Ararat Այրարատ նահանգի Շիրակ գավառում: Գտնվում է`Ախուրյանի աջափնյա գետեզրի մոտ, Բագարանից ոչ հեռու, պատմական Մրեն քաղաքի տարածքում: Սեբեոսի վկայությամբ կառուցվել է իշխան Դավիթ Սահառունու կողմից, շինարարությունն ավարտվել է 639-640թթ:
Պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին, լայնությունը 20 մ է, երկարությունը՝ 30 մ, աղոթասրահն ունի 19,6 մ լայնություն և 22 մ երկարություն։
Տաճարի ներքին ու արտաքին ճարտարապետությունը բնորոշ է վսեմ պարզությամբ, ծավալները` ակնահաճո համաչափություններով:
Եկեղեցին կառուցվել է այն բանից հետո, երբ բյուզանդական Հերակլ կայսրը հաղթեց պարսիկներին (նրա բանակում նաև հայկական զորք կար) և վերադարձրեց Քրիստոսի գերված խաչը, նախ այն տանելով Կոստանդնուպոլիս, ապա՝ Երուսաղեմ։ Գերեդարձի ճանապարհն անցել է Հայաստանով և այդ առիթով հոգևոր-եկեղեցական մեծ վերելք է եղել, որի արտահայտություններից մեկն էլ Մրենի տաճարի կառուցումն էր (Խաչի պատմությունն արտահայտված է քանդակներում)։
Ըստ XIII դ. պատմիչ Կիրակոս Գանձակեցու, եկեղեցին կառուցվել է 613-ին (ըստ շինարարական արձանագրության, ավարտվել է 639-ին): Արմ. ճակատի շինարարական արձանագրությունում նշված են կառուցողները՝ Հայաստանի կառավարիչ, իշխան Դավիթ Սահառունին, Շիրակի և Արշարունյաց տեր իշխան Ներսեհ Կամսարականը և Թեովփիղոս եպիսկոպոսը: Մրենի Կաթողիկե եկեղեցին ունի քառամույթ գմբեթավոր հորինվածք՝ ուղղանկյուն ծավալից արլ-ում դուրս եկող հնգանիստ խորանով, որի երկու կողմերում խաչվող թաղերով ծածկված ավանդատներ են: Պահպանվել է գմբեթի նախնական կղմինդրե տանիքը: Մրենի Կաթողիկե եկեղեցու հս. շքամուտքի բարավորին քանդակված է եկեղեցու հիմնադրման տեսարանը. կենտրոնում Ներսեհ Կամսարականն է՝ ծնկաչոք, գետնին տնկած բարձր խաչը բռնած, նրանից աջ Թեովփիղոս եպիսկոպոսն է, որը ձեռքին պահած բուրվառով խնկարկում է եկեղեցու հիմնօրհնեքը, աջում Կենաց ծառն է, ձախում՝ ձիու հետ խաչին մոտեցող Դավիթ Սահառունին:
Արմ. շքամուտքին նույնպես պատկերված են իշխաններ Դավիթ Սահառունին, Ներսեհ Կամսարականը և Թեովփիղոս եպիսկոպոսը՝ խմբավորված կենտրոնում նստած Քրիստոսի ու նրա երկու կողմերում կանգնած Պողոս և Պետրոս առաքյալների շուրջը: Վերևում զույգ հրեշտակներ են: Քանդակը բավական ոճավորված է, մարդիկ և սրբերը պատկերված են դիմահայաց, հարթ, սիմետրիկ դասավորությամբ: Նրանց դիրքը, հագուստների ծալքերի գծագրությունը բնորոշ են վաղքրիստ. քանդակագործական արվեստին և խիստ կանոնիկ են:
Մրենի Կաթողիկե եկեղեցու պատկերաքանդակները իրենց գեղարվեստական բարձր արժեքով կարևոր տեղ են գրավում վաղ միջնադարի հայկական արվեստում:
Գագիկ Ա Բագրատունի արքան Արշարունյաց Սահակ եպիսկոպոսի խնդրանքով Մրենն ազատել է կոռից: 1251-ին Մրենի Կաթողիկե եկեղեցու հվ. ճակատին իշխան Շահնշահ Զաքարյանի փորագրած հրամանով՝ արգելվել է անչափահասների ձեռնադրությունը: 1261-ին Անիի մեծահարուստ Զենոբ Սահմադինը Զաքարյաններից գնել է Մրենը և 1284-ին ու 1288-ին ազատելհարկերից: 1277-ին նորոգվել է Մրենի Կաթողիկե եկեղեցու խորանը, 1295-ին եկեղեցին նվիրատվություններ է ստացել:
Մրենի Կաթողիկե եկեղեցին ներկայումս կիսավեր է, 1964-ին քանդվել է եկեղեցու հվ-արմ. անկյունը:
Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...