ԱՇՈՏ Ա ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Похожее изображениеԱրշակունյաց թագաորության կործանումից հետո ավելի քան չորսուկես դար հայ ժողովուրդը զրկիված էր քաղաքական անկախությունից: ԵՎ միայն 9րդ դարի վերջին տասնամյակներում Բագրատունյաց տոհմն իր գործունեությամբ կարողացավ վերականգնել Հայոց թագաորությունը: Ամենա առաջին Բագրատունին Բուղայի կողմից գերության տարված սպարապետ Սմբատ Բագրատունու որդին, հայոց արքա Աշոտ Ա-ն էր (869-890):  Բազմաթիվ պատմիչներ գրել են նրա մասին իրենց աշխատություններում, հիշատակարաններում և ժամանակագրություններում: Օրինակ Հովանես Դրասխանակերտցու  տեղեկություններից կարելի  է բխեցնել հետևյալ իրադարցությունները.
  • Աշոտ Բագրատունուն թագ է բերել ոստիկան Շեխի որդի Հիսեն: Աշոտը թագաոր է հռչակվել Բյուզանդիայի կայսր Բարսեղ Ա-ի և վասպուրականի իշխան Գրիգոր Դերենիկ Արծրունու կենդանության օրոք, թագադրությունից հետո Աշոտ Ա-ն տիրել է շրջակա երկրնեիրն և հպատակեցրել աբխազաց թագավորին: Այդ իրադարձությունները տեղի են ունեցել 888 թվականին:
Հոր մահից հետո Աշոտը երեսունհինգ ամյա տարիքում ստանձնում Է սպարապետության պաշտոնը, ինչը որոշիչ նշանակություն Է ունենում ողջ երկրի համար, որը նոր Էր ենթարկվել Բուղայի ավերիչ արշավանքներին և կարիք ուներ խաղաղության ու վերաշինության։
Ծանր ժամանակներ էին Հայաստանի համար: Նոր էր ավարտվել Բուղայի արշավանքը, երբ արաբ զորավարը 200-հազարանոց բանակով ավերակների կույտի վերածեց Հայաստանը: Հեռանալով Հայաստանից` Բուղան իր հետ պատանդ տարավ հայ ազդեցիկ իշխաններին: Մի խոսքով, երկիրն անտերության էր մատնված: Այս պայմաններում Աշոտ իշխանի ուսերին ծանր պարտավորություն էր դրված. համախմբել տեղի ուժերը, վերակազմավորել հայոց բանակը, վերացնել Բուղայի արշավանքների հետևանքները, երկիրը տնտեսապես հզորացնել և հիմքեր ստեղծել նրա անկախության հռչակման համար:Կարճ ժամանակում Աշոտ Բագրատունին համախմբեց երկրի կարող ուժերին ու նախապատրաստվեց Հայաստանի անկախության հռչակմանը: Արաբների գերիշխանությունը Հայաստանում լրիվ ձևական բնույթ ուներ այլևս: Այս գործում Աշոտ Բագրատունուն օգնում էին հայոց բոլոր ազդեցիկ նախարարական տները, հատկապես` Արծրունիներն ու Սյունիները:
Նա շարունակեց արաբների հանդեպ Բագրատունիների որդեգրած ավանդական քաղաքականությունը` պահպանել խաղաղություն, բարեկամական հարաբերություններ և թույլ չտալ հակաարաբական գործունեության կասկածի հնարավորություն։ Կարողանալով շահել արաբների վստահությունը և կապեր ստեղծելով խալիֆի արքունիքում: Երբ 859 թ. Հայաստանի ոստիկան նշանակվեց ծագումով հայ Ալի իբն Յահիա ալ-Արմանին, վերջինիս միջնորդությամբ արաբ խալիֆը 862 թ. Աշոտ Բագրատունին արաբ խալիֆայից ստացավ նաև Հայոց ՙիշխանաց-իշխան՚ տիտղոսը: Իրավական առումով նա դարձավ հայոց մեջ գահերեց իշխան` առաջինը Արմինիա փոխարքայության մեջ, որով նրա վրա էր դրվում հսկա վարչատարածքային միավորի կառավարումը, հարկահանությունը, կազմակերպումը… Մի խոսքով, նրա ձեռքին կենտրոնացավ Հայաստանի ռազմական, տնտեսական, վարչական իշխանությունը: Ստանձնելով նոր պաշտոնը` նրա առաջին գործը եղավ Հայաստանից գանձվող հարկերի կրճատումը երեք անգամ: Աշոտ Բագրատունու իշխանության ժամանակաշրջանում Արմինիան նախկին 13 միլիոն դիրհեմի փոխարեն խալիֆայությանը վճարում էր ընդամենը 4 միլիոն դիրհեմ հարկ:
  Ուշագրավ Է, որ Բյուզանդիայում գահ բարձրացած հայկական հարստության հիմնադիր Բարսեղ Առաջինն իր պատվիրակն Է ուղարկում Աշոտի մոտ` հայտնելով, որ ավանդաբար հայ Արշակունիները թագադրվել են Բագրատունիների կողմից ու թագ Է խնդրում Աշոտից։ Չնայած այս շրջանում սրված էին արաբաբյուզանդական հարաբերությունները, և թե՜ խալիֆաթը, թե՜ Բյուզանդիան հայերի օգնության կարիքն ունեին, սակայն Աշոտը չտարվեց Բյուզանդիայի հետ հակաարաբական գործունեություն ծավալելու կասկածելի, արկածախնդիր հեռանկարով և շարունակեց իր զուսպ, հավասարակշիռ քաղաքական ուղեգիծը։
863 թ. Հայաստանի վրա մեծ զորքով հարձակվեց արաբական կայսիկների ցեղապետ Ջահապը: Սակայն Արշարունյաց գավառի Քառասունք կոչված վայրում հայոց բանակը` Աշոտ և Աբաս Բագրատունիների հրամանատարությամբ, սոսկալի ջարդ տվեց ոսոխին և վտարեց երկրից:
Ներքին ասպարեզում Աշոտը հստակ քայլեր ձեռնարկեց պետականության հաստատման ու ամրացման ուղղությամբ։ Ստանձնելով հայոց իշխանի պաշտոնավարումը` նա հայոց զորքերի սպարապետության պաշտոնը հանձնեց եղբորը` Աբաս Բագրատունուն: Վերջինս ամրացրեց և մեծացրեց հայոց բանակի թվաքանակը` հասցնելով 40 հազար զինվորի:
Արաբական գերությունից ազատվեց Բուղայի գերած հայ իշխանների մի մասը։ Խնամիական կապեր ստեղծվեցին Արծրունի, Սյունի զորեղ իշխանական տների հետ, և հաջողվեց առժամանակ չեզոքացնել այս նրանց կենտրոնախույս նկրտումները։ Վրաստանից խլվեց ու կրկին Շիրակին միացվեց Աշոցքը։
Առհասարակ, արդեն VII դարից Բագրատունիներն իրենց ձեռքում էին կենտրոնացրել Հայաստանի տնտեսական, ռազմական կարողությունների մեծ մասը: Նրանք տիրացան պատմական ասպարեզից աստիճանաբար հեռացող Մամիկոնյանների և Կամսարականների կալվածքներին, Հայաստանի կենտրոնական գավառներում ձեռք բերեցին գերիշխող դիրք ու հեղինակություն: Նրանց հետ այդ իմաստով կարող էին մրցել միայն Սյունյաց և Արծրունյաց իշխանները, սակայն առաջինների տիրույթները սահմանափակվում էին Սյունիքով, իսկ երկրորդներինը` Վասպուրականով: Այս երեք հզոր իշխանական տները, միմյանց հետ մրցակցելով, ձեռք ձեռքի տված պայքարում էին Հայաստանն արաբական լծից ազատելու համար:
Պետականության հաստատմանն ուղղված բոլոր քայլերն արվում էին արաբների նկատմամբ արտաքուստ հնազանդության պայմաններում, սակայն վերջիններս չէին կարող չնկատել խալիֆայության տիրապետության համար այս բոլոր ձեռնարկումների հետևանքները. Հայաստանի նոր ոստիկան նշանակված Ահմադը փորձեց Պարտավի ամիրայի հետ դավադրություն կազմակերպել և հայ նախարարներին խաբեությամբ Դվինում հավաքելով կոտորել։ Բայց, Պարտավի էմիրին ուղղված նամակն ընկնում է հայ հետախույզների ձեռքը, և այս անգամ արաբներն են ընկնում ծուղակը։ Սպարապետ Աբասը մտնում է Ահմադի վրանն ու ձերբակալում նրան։ Վերջինս նվաստացուցիչ ջորու վրա հակառակ նստած վտարվում է Հայաստանից։ Այնուհետև, ձերբակալվում ու վտարվում է Թիֆլիսի ամիրան, հնազանդեցվում են Խլաթի, Բերկրիի ամիրայությունները։
860-ական թթ. Աշոտ Ա-ի թագավորությունը ճանաչելու և դավանաբանական միության առաջարկով հանդես եկավ Բյուզանդական կայսրությունը` հանձին Պոլսի Փոթ պատրիարքի: 869 թ., Շիրակավանի ժողովում քննարկելով Բյուզանդիայի առաջարկը, Աշոտ Բագրատունին պատասխան նամակում մերժում է դավանաբանական միության առաջարկը, փոխարենն ակնարկում, որ Հայաստանը կողմ է Բյուզանդիայի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը: Նույն ժողովում հայոց իշխաններն արդեն Աշոտ Բագրատունուն ճանաչում են հայոց թագավոր և որոշում դիմել արաբ խալիֆին` ճանաչելու հայոց թագավորությունը և Աշոտի իշխանությունը: Շուտով արաբները դավադրություն են ծրագրում Աշոտի և Հայաստանի դեմ: Խալիֆի կողմից Արմինիայի ոստիկան է նշանակվում Ահմեդ անունով մեկը: Սա գալիս է Հայաստան: Սահմանագլխին նրան դիմավորում են հայ իշխանները: Աշոտ իշխանը, հարկ չհամարելով անձամբ ներկայանալ ոստիկանին, ուղարկել էր իր կրտսեր եղբայր Շապուհին: Ահմադը, տեսնելով հայերի հզորությունը, նամակ է ուղարկում Պարտավի ամիրա Եմենեկ Մուհամմադին` առաջարկելով, որ երբ ինքը հասնի Դվին, կեղծ պատերազմով առաջանա իր դեմ: Արաբների պլանի համաձայն` հայերին պետք է ծուղակը գցեին, բռնեին, բոլոր իշխաններին սպանեին: Սակայն քնած չէին Աշոտ Բագրատունին և Աբաս սպարապետը: Նրանք բոլոր ճանապարհներին նախապես հետախույզներ էին տեղադրել, որոնք էլ ձեռք են գցում Ահմադի նամակը Մուհամմադին: Աշոտ Ա-ի ցուցումով շուտով տարբեր պատրվակներով Ահմադին լքում են դիմավորելու եկած բոլոր հայ իշխանները: Երբ ոստիկանը հասնում է Դվին, Աշոտ Ա-ն նվերներով գնում է նրա մոտ` միաժամանակ հրահանգելով սպարապետին զորքով մտնել քաղաք: Երբ Աբաս սպարապետը մտնում է Ահմադի մոտ ու նրան պարզում Մուհամմադին ուղղված նամակը, ամեն ինչ արդեն պարզ է լինում: Արաբ զորքը զինաթափվում է, իսկ Ահմադին նվաստացուցիչ ջորու վրա հակառակ նստած վտարվում է Հայաստանից Բաղդադ ասելով. «Գնա այնտեղ, որտեղից եկել ես…»: Վերջինս նվաստացուցիչ ջորու վրա հակառակ նստած վտարվում է Հայաստանից։  Այսպես անփառունակ վերջ է ունենում արաբների տիրապետությունը Հայաստանում:
Ստեղծված պայմաններում, երբ արաբների փաստական իշխանությունը երկրում վերացված էր, արտաքին քաղաքական գործոնները ևս նպաստավոր էին, հայ իշխաններն ու Գևորգ Գառնեցի կաթողիկոսը դիմում են խալիֆին Աշոտի համար թագի պահանջով։
885թ. իշխանանիստ Բագարան քաղաքում Աշոտ Բագրատունին թագադրվում է։ Շուտով նրան թագ է ուղարկում նաև բյուզանդական արքունիքը։ Արշակունյաց հարստությունից չորս ու կես դար հետո կրկին վերականգնվում է հայոց պետականությունը։ Սկսվում է Բագրատունի թագավորների շրջանը։ Այսպիսով հայոց անկախությունը 885 թ. ստանում է միջազգային ճանաչում: Աշոտ Ա գահերեցությունը ճանաչում են նաև Վրաստանն ու Աղվանքը:
Աշոտ Ա-ը վախճանվեց 890թ. երկրում կատարած շրջագայություններից մեկի ժամանակ 71 տարեկան հասակում։ Նրա հուղարկավորությունը արքայավայել պատվով ու մեծարանքով կատարվեց։
Աշոտ Բագրատունին իր վարչական, դիվանագիտական ունակություններով առանձնահատուկ տեղ ունի հայ ազգային-պետական գործիչների շարքում։ Վարչական գործունեության արդյունքում կարողանալով պետականության հաստատմանն ուղղված ներքին հենարաններ ստեղծել, իսկ արտաքին քաղաքականության մեջ օգտագործել Բյուզանդիայի վերաբերմունքը, խալիֆայության վստահությունը, արաբա-բյուզանդական հակամարտությունը` Աշոտ Բագրատունին քայլ առ քայլ, հետևողականորեն հասավ Հայոց թագավորության վերականգնմանը` Բագրատունյաց հարստության գլխավորությամբ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...