Սպարապետ Վահրամ Պահլավունու տապանաքարը


Աստ ամփոփի նշխար Վահրամ Իշխանաց իշխանի Հայոց մեծաց ի ցեղէ Պահլավունի որ նահատակեցաւ ի թուրքաց պատերազմի ի Մարմաշէն ի հայոց թվ ՆՂԴ /1045թ./

Վահրամ Պահլավունին եղել է Հայոց սպարապետ և իշխանաց իշխան 10 - 11-րդ դարերում:
Վահրամ Պահլավունու գերեզմանը, 1045 թ., գերեզմանի այժմյան տապանաքարը 19 դ. գործ է:

Մարմաշենը և սպարապետ Վահրամ Պահլավունին. 10-րդ դար

Երբ 885 թվականին Բագրատունիները վերականգնեցին հայոց պետականությունը, սկզբում սպարապետությունը պաշտոնավարում էին արքայի եղբայրները։ Ավելի ուշ, պետության համախմբվածությունն ամրապնդելու նպատակով, այն հանձնվեց Պահլավունիներին։ Նախարարական տանը, մի շարք տարածքների հետ, հատկացվեց նաև Շիրակ գավառը։ Պատմահայր Մովսես Խորենացին հաղորդում է, որ Պահլավունիների տոհմը պարթևական ծագմամբ հայացած ճյուղ է։ Մեզ հասած տվյալներով՝ Մարմաշենի հոգևոր և աշխարհիկ զարթոնքը եղել է հենց 10-րդ դարում, երբ հայոց Վահրամ Պահլավունի սպարապետը շինարարական աշխույժ գործունեություն է ծավալել։ Ենթադրություն կա, որ 10-րդ դարում Պահլավունու ամրոցի դիմաց եղել է ինչ–որ պարտեզ՝ շինություններով։ Եթե այդպես է, հնարավոր է ամրոցը կառուցելիս ավերվել են ավելի վաղ շերտի կառույցները։

Վահրամ Պահլավունու գերեզմանը, 1045 թ., գերեզմանի այժմյան տապանաքարը 19 դ. գործ է:
Աստվածածին եկեղեցուն կից, նրանից մոտ երկու դար անց կառուցվել է գավիթ, որտեղ, դրված տապանաքարի արձանագրության համաձայն՝ ամփոփված են 1045 թվականին թուրքաց դեմ պատերազմելիս զոհված Վահրամ Պահլավունու նշխարները։ Գավիթն այսօր չկա, սակայն եկեղեցու պատերին նկատելի են նրա հետքերը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...