Բարև, ես Վանա կատուն եմ❤

Ասում են ես կատուների հազվագյուտ և եզակի ցեղից եմ և համարվում եմ Հայկական բարձրավանդակի էնդեմիկ ցեղատեսակ:
Ունեմ երկարավուն, ձիգ մարմին, զարգացած գլխուղեղ, վագրին վայել քայլվածք, լողորդին հատուկ զարգացած կրծքավանդակ, աչքի եմ ընկնում ընդգծված ազատասեր վարքագծով: Աչքերս լինում են կամ երկուսն էլ կապույտ, կամ երկուսն էլ ծիրանագույն, կամ մեկը կապույտ մեկը ծիրանագույն: Մեր` Վանա կատուներիս աչքերը կարող են լինել տարագույն, որը սակայն պարտադիր պայման չէ և մենք երբեք չենք ունենում դեղին կամ կանաչ աչքեր:
Իսկ դու իմ մասին գիտեի՞ր

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...