Արցախի անվան առաջացումը 
Կա հինավուրց մի զրույց: Ասում են` Արցախ աշխարհը հին ժամանակ Հայաստանի նահանգներից մեկն էր: Լուր են տանում Հայկ Նահապետին, թե` այս կողմերում հողը չի դիմանում ցանքերին, ամենաթեթև անձրևից անգամ հողի վերին շերտերը պոկվում են ու հասուն արտերը ցեխակոլոլ անում: Հայկ Նահապետը իր որդի Արամանյակին ուղարկում է այս երկրամասը և հանձնարարում. «Գնա, ծառ ու թուփ տնկել տուր. Միայն այդ դեպքում հողը դիմացկուն կդառնա ու չի սահի»: 
Արամանյակը, Հայոց աշխարհի այս ու այն կողմերից ոստեր ու ճյուղեր կտրելով, տանում տնկում է այդ հոսող հողերի վրա: Այդ ժամանակ արցախցիք ոստերին ու ճյուղերին «ցախ» էին ասում: Դրա համար էլ Արամանյակի տնկած ոստ ու ճյուղերին տվեցին «Արամանյակի ցախ» անունը: Ժամանակի ընթացքում անունը կրճատվեց, դարձավ «Արցախ»: Այսպես երկրամասը կոչվեց Արցախ աշխարհ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...