Անիի Կուսանաց վանք-/Բեխենց / 
Վանքը գտնվում է քաղաքից դուրս,կառուցել է Տիգրան Հոնենցը XIII դ.՝ Ախուրյան գետի կիրճի թեք լանջին, Սուրբ Հռիփսիմեի զոհված կույսերի հիշատակին և ամենայն հավանականությամբ որպես ապաստան է ծառայել միանձնուհիների համար։ Գողտրիկ վանական համալիրի կառույցներից պահպանվել են միայն պարիսպների մի մասը եւ ձորափին գտնվող ենթադրաբար 13-րդ դարում կառուցված վեցախորան, կենտրոնագմբեթ փոքրիկ եկեղեցին, որի արտաքին հարդարանքում աչքի են ընկնում նրբագեղ դեկորատիվ կամարաշարերը::Բակի ներսում կան մի քանի շինությունների ավերակներՉնայած եկեղեցու վրա չկան արձանագրություններ, սակայն Սուրբ Գրիգոր եկեղեցու արձանագրություններից մեկում խոսվում է մոտակայքում գտնվող Բեխենց անունով մի վանքի մասին, որը վերանորոգվել է Տիգրան Հոնենցի կողմից։ Որոշ հետազոտողներ կարծիք են հայտնում, որ Բեխենցը հենց Կուսանաց վանքն է։ 
Վանքը պարունակում է փորագրված զարդաքանդակներ, իսկ արտաքին որոշ հատվածները զարդարելու համար օգտագործվել է ներկ։ Վանքը կառուցվել է կարմրավուն քարից։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...