Արևմտյան Հայաստան ԱԳԱՐԱԿ
1914 թ. տվյալներով Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների թիվը 2549 էր: Դրանց մեծ մասը թալանվեց, այրվեց կամ ավերվեց եղեռնի ժամանակ: Ոչնչացվեցին հազարավոր ձեռագիր մատյաններ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974 թ. տվյալներով 1923 թ. հետո պահպանված 913 կառույցներից 464-ը ամբողջովին անհետացել են, 252-ը դարձել ավերակ, 197-ը հիմնովին նորոգման կարիք ունեն: Հիմնովին քանդված են վաղ քրիստոնեական ճարտարապետության հուշարձաններից` Ագարակի Սբ. Ստեփանոս Նախավկա (VII դ.), Ալամանի Սբ. Անանիա (637 թ.), Շիրակավանի Սբ. Փրկիչ եկեղեցիները (890 թ.), Բագավանի Սբ. Հովհաննես տաճարը (VII դ.), Բագարանի Սբ. Թեոդորոս եկեղեցին (VII դ.):
Հրետանային զինավարժություների թիրախ դարձան և ավերվեցին IX-XI դդ. Խծկոնքի վանքային նշանավոր համալիրի հինգ եկեղեցիներից չորսը` Սբ Կարապետը (VII դ.), Սբ Աստվածածին (955 թ.), Սբ Ստեփանոս (X դ.), Սբ Գրիգոր Լուսավորիչը (X դ.), զգալիորեն տուժեց նաև նշանավոր Սբ Սարգիսը (1027 թ.):
Քանդված են Նարեկավանքը, Հակոբավանքը, Մշո Սբ. Առաքելոց և Սբ. Կարապետի վանքերը, Անիի Սբ. Փրկչի և Հովվի եկեղեցիները: Ծպնիի VII դարի եկեղեցին և Կարսի Առաքելոցը (X դ.) վեր են ածվել մզկիթի:
Նախիջևանի ԻՀ, (ներկայիս Ադրբեջանի տարածք) Ագուլիս

Հորինվածքով եկեղեցին քառամույթ գմբեթակիր բազիլիկա է։ Կառուցվել է
սրբատաշ բազալտի և վարդագույն քարից։ Մուտքը գտնվում է հարավային, արևմտյան
և արևելյան կողմերից։ Գմբեթը քարից է։ Հարավային պատին կան
արձանագրություններ։ 1986 թվականի դրությամբ, մուտքի մոտ գտնվող
երեքհարկանի զանգակատունը ամբողողվին ոչնչացված էր, իսկ եկեղեցին գտնվում
էր կիսավեր վիճակում։ Եկեղեցու հետագա ճակատագիրն անհայտ է , հավանաբար այն
արդեն ամբողջողվին ոչնչացված է։1920-ական թվականներից հետո տեղահան են
արված և անհետ կորել են արևմտյան, հարավային մուտքերի կամարների տակ եղած
կոմպոզիցիոն պատկերաքանդակները։ Մուտքերի և պատուհանների շուրջը, ինչպես
նաև եկեղեցու ճակատներում կան զարդաքանդակներ։ Շրջակայքում գտնվում է
եկեղեցապատկան շինությունների, համալիրի պարիսպների ավերակները։ Ըստ
վկայության, ավերված է եկեղեցու հարավային մուտքի առջևի եռահարկ
զանգակատունը, փլված է եկեղեցու ծածկի արևմտյան մասի մի հատվածը, ունի
ճեղքեր։
Комментарии
Отправить комментарий