Գարդմանքի Փիփ գյուղ
Հայկական առաքելական եկեղեցի է Գարդմանքի Փիփ գյուղում։ Շինարարության սկիզբը հայտնի չէ, բայց կառուցումը ավարտվել է 1849 թ.-ին, իսկ փոքրիկ զանգակատունը կառուցվել է ավելի վաղ՝ 1847 թ.-ին ժողովրդի և տփխեսցի Ստեփան Միրիմյանցի ջանքերով, որի մասին եկեղեցու արևմտյան պատի մեջ տեղադրված մարմարյա քարին կա արձանագրություն։
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով գմբեթավոր դահլիճ է՝ կառուցված անտաշ քարով և կրաշաղախով։ Կառուցողական առավել պատասխանատու հանգույցներն ու գմբեթն իրականացվել են սրբատաշ քարով։ 22 մ երկարությամբ և 12 մ լայնությամբ եկեղեցին ներսից պահվում է վեց հրաշալի կառուցված սյուներով։ Այստեղ է պահվել չորս ձեռագիր ավետարան։, որոնց գտնվելու վայրը ներկայումս անհայտ է։ Հայտնի է, որ 1862 թ.-ին եկեղեցին նորոգվել է և գործել մինչև 1928 թ.-ն ու Խորհրդային իշխանության կողմից անվերադարձ փակվել։ Մուտքի մոտ կար խաչքար, իսկ պատին 1849 թ.-ին թվագրվող արձանագրությունն է՝ «ՌՄՂԸ թվին»։
Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը անցնելուց և Փիփ գյուղի հայությանը բռնագաղթեցնելուց հետո, եկեղեցին վերածվել է անասնագոմի՝ չնայած այն հանգամանքի, որ Բաքվի իշխանությունները այն անվանում են «իրենց նախնիների կառուցած ալբանական եկեղեցի»։

Комментарии
Отправить комментарий