ԲԵՐԿՐԻ
(Վասպուրական նահանգի Առբերանի գավառ)
Այն կոչվում է նաև Տեր Հուսկանորդու վանք։ Գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի (Տարբերունի) գավառում, Արգելանի Ս. Աստվածածին վանքի մոտ։ Վերջինիս հետ ընդհանուր միաբանություն է ունեցել։ Հիմնվել է XIII դ, Տեր Հուսկանորդի (ս. Ստեփանոսի) գերեզմանի վրա (մոտ 1251-ին)։ Եղել է նշանավոր սրբավայր և ուխտատեղի։
Վանքի՝ այսօր կանգուն Ս. Ստեփանոս եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որին հյուսիսից կից է ս. Ստեփանոսի թաղածածկ դամբարանը։ Մոտակա ժայռերին փորագրված են XV դ խաչքարեր:
Վանքի՝ այսօր կանգուն Ս. Ստեփանոս եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որին հյուսիսից կից է ս. Ստեփանոսի թաղածածկ դամբարանը։ Մոտակա ժայռերին փորագրված են XV դ խաչքարեր:
Комментарии
Отправить комментарий