ՀԱՅՈՒՀԻ..... 
...Աչքերիս աոջև իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ հառնում է Հակոբ Հովնաթանյանի «Շուշանիկ Նադիրյանի դիմանկարը: Այս հայուհու դիմանկարը հիրավի համարվում է հայկական դիմանկարչության գլուխգործոցը: Տաղանդավոր նկարչի վրձնին պատկանող այս կտավը ամենայն համոզմամբ կարող ենք անվանել ,«հայկական Ջոկոնդա,,: 
Չմոռանանք, որ մենք էլ ունենք մեր Ջոկոնդան, և այն ստեղծվել է Հովնաթանյանի անմահ վրնեով», մի աոիթով այսպես է ասել Մարտիրոս Սարյանը: 
Հայուհի.... 
Հովնաթանյանի վրձնած Հայուհին համեստ է ու խոնարհ, նրա դեմքից բարություն է ծորում և չկա չարության ոչ մի նշույլ։ Նրան չի կարելի նայել անպատկառ հայացքով, նրան պետք է նայել այնպես, ինչպես սրբությանն են նայում' մաքուր ու անաղարտ հայացքով: 
Նրա ճակատը թեև մասամբ սքողված է ճակատնոցի տակ, բայց կարծես լույս է ճառագում և նույնքան գեղեցիկ է որքան Ջոկոնդայի լայն ու բաց ճակատը: Գեղեցիկ է սևաթույր հոնքերի սլացքը: Իսկ աչքերը ' հայի խոհուն աչքեր են. նրանք չենհմայում այրող կրակով, նրա կրակները անթեղված են կոպերի ներքո' պատրաստ այրվելու միայն նրա համար, ում սիրում է: Նայում ես այդ աչքերին ու ակամայից սուզվում ես երանելի խաղաղության մեջ, քեզ զգում ես ինչպես սեփական օջախի խաղաղ անկյունում: 
Քիթը ' հետաքրքիր դաշնություն է կազմում շուրթերի հետ: Ամեն ինչ այնքան բնական է ու ներդաշնակ....Ոչ մի շինծու կամ անբնական գիծ չի խաթարում բնության այս գլուխգործոցը: 
Զուսպ շուրթերը նման չեն վարդի թերթերի,ինչպես պոետներն 
են երգում,տարփանք չեն ցուցանում: 
Հայուհու շուրթերը զուսպ են, նրանք լուռ են, չեն մատնում ներքին տարերքը: Եվ այդ լռությունը ավելի խոսուն է,քան բարձրագոչ բառերը: Նա աշխարհին ներկայանում է որպես արժանապատիվ կին,որ պատրաստ է իր սերը նվիրել միայն մեկ այր մարդու: Այդպիսին է եղել ու կա հայուհին՝ամոթխած,հմայիչ, համեստ ու միաժամանակ' հպարտ ու արժանապատիվ: 
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 
ՀԱՅՈՒՀԻ ԳԵՂԵՑԻԿ 
Հայուհի գեղեցիկ, այս բարդու շուաքում, 
Իմ հոգին գերեցին, աչքերդ երկնագոյն, 
Ես ինչու սիրեցի աչքերդ կապուտակ, 
Իմ սիրտը գերեցիր հայեացքով`հուր կրակ: 
Քո լուսնեակ պատկերով ինձ հանգիստ չես տալիս, 
Սիրահար իմ սրտի, նուրբ լարերն են լալիս, 
Հայուհի գեղեցիկ, այս բարդու շուաքում, 
Իմ հոգին գերեցին, աչքերդ երկնագոյն: 
Ախ ինչու չես գալիս, ճամբադ շատ պահեցի, 
Կարկաչող ջրերի հովերը սահեցին, 
Երազում թէ արթուն քո աչքերն եմ տեսնում, 
Մեր սիրոյ պարտէզում քո երգերն եմ յիշում: 
Զեփիւռի հետ արի, քո կարօտն եմ քաշում, 
Մեղմաշող անցեալի յուշերն են ինձ մաշում, 
Ախ ինչո՞ւ չես գալիս ճամբադ շատ պահեցի 
Կարկաչող ջրերի հովերը սահեցին:
https://www.youtube.com/watch?v=taJN3_qEhfM

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...