Հայաստանը արվեստի աչքերով
Սասնա հարսանիք |
Wedding in Sasoun
Սասնա հարսանիք |
Wedding in Sasoun
Սասուն.ամուսնություն և հարսանիք
Սասունում, հատկապես տոնախմբությունների ու ուխտագնացությունների ժամանակ, աղջիկները նմանվում էին աստվածուհիների․ իրենց վարսերը քառասուն ծամ հյուսում էին, գլուխները զարդարում սարերի անթառամ ծաղիկներից հյուսած պսակներով, այնպես էին զուգվում-զարդարվում, որ ծռեցնում՝ այսինքն խելքահան էին անում տղաներին։ Զարդ ու պճնանքից ավելի տղաներին գրավում էր նրանց ամոթխածությունն ու համեստությունը։ «ԽՊՆՈՂ (ամոթից կարմրող) ԱՂՋԻԿ ՆԱՄՈՒՍՈՎ Է», - ասում էին լեռնականները, թեեւ միմյանց հրաշալի ճանաչում էին եւ յոթը պորտ գիտեին միմյանց ազգուտակը։ Եթե աղջիկը մինչեւ 20 տարին լրանալը չէր ամուսնանում, համարվում էր «պառաված» եւ նրան շատ անգամ վիճակված էր ամուսնանալ այրի մարդու հետ։
Աղջիկների խելքն առնելու համար տղաներն աշխատում էին իրենց ուժն ու քաջությունը ցույց տալ «գուլաշի» (մենամարտ), ուժ ու ճարպկություն պահանջող խաղերի, անվրեպ նետաձգության ու հրացանաձգության, ինչպես նաեւ պատերազմների ժամանակ։ Սիրահարվելու դեպքում թե՛ տղան, թե՛ աղջիկը ամոթխածորեն իրենց մայրերին հայտնում էին սրտի գաղտնիքները, իսկ մայրերը տեղեկացնում էին իրենց ամուսիններին։ Եթե ծնողները համաձայնություն չտային՝ ամուսնություն չէր կարող լինել։ Ընդհուպ մինչեւ 19-րդ դարի վերջը ամուսնությունը կատարվում էր հիմնականում ծնողների ցանկությամբ ու կամքով։ Թեեւ ընդունված էր, որ տղայի ծնողներն «աղջիկ ուզելու» առաջարկ անեն, բայց պատահում էր նաեւ, որ աղջկա ծնողներն էին նախապես խոսք բացում իրենց աղջկան՝ իրենց հավանած տղային տալու ցանկության մասին։ Հանդիպում էին նաեւ աղջիկ առեւանգելու դեպքեր, բայց ոչ միշտ էին դրանք ավարտվում խաղաղ դաշն կնքելով։ Հաճախ, նման դեպքերի արդյունքում, տների ու նույնիսկ գյուղերի միջեւ թշնամություն էր առաջանում։
Մանկահասակ երեխաներին օրորոցում, նույնիսկ դեռ չծնվածներին, նշանելու դեպքեր՝ «խոսքկապներ» էին լինում։ Այն ի սկզբանե հայտարարվում էր ի լուր գյուղացիների։ Հարսանեկան ծեսն ուներ հատուկ արարողակարգ՝ խոսքկապ, նշանդրեք, խալանկտուր կամ կթխան խլղաթը (հարս տեսնելը), հարսնած, պսակ եւ առագաստ։
Հարսանիքն, ըստ հարս ու փեսայի ծնողների կարողության, տեւում էր 3-7 օր։ Պսակը կատարվում էր եկեղեցում (եթե եկեղեցին գյուղից շատ հեռու էր՝ պսակն արվում էր փեսայի տանը՝ հարսանեկան խնջույքի ժամանակ)։ Պսակի արարողությունից հետո եկեղեցուց շարժվում էին փեսայի տուն՝ փող փչելով, երգ ու պարով։ Տան շեմին հարս ու փեսային դիմավորում էր սկեսուրը, ով հարսի ուսին թարմ լավաշ էր դնում, համբուրում եւ տուն ուղեկցում։ Սկսվում էին աչքալուսանքներն ու բարեմաղթանքները, իսկ որ ամենակարեւորն է՝ հասանեկան տարատեսակ խաղերը․․․ Հարս ու փեսայի բանակների միջեւ խաղ-կռիվը ժամեր էր տեւում։ Այդ կատաղի գոտեմարտում երբեմն գլուխներ էին կոտրվում, մարտիկներից ոմանք վնասվածք էին ստանում, սակայն դա երբեք վրիժառության ու ատելության չէր հանգում։
Կինը՝ սասունցու «նամուսն ու խիրաթն» էր համարվում։ Կնոջ մի խոսքը խրախուսում, սխրագործության էր մղում ամուսնուն։ Սասունցիք ասում էին, թե կնոջ խոսքն անհետեւանք չեն թողնի։ Փեսայի համար կնոջ ազգականներից ամենասիրելին զոքանչն էր, ճիշտ այնպես, ինչպես հավատացյալի համար Մարութա Սուրբ Աստվածածինը։ Պատմում են, թե մի անգամ ուխտավորները, երբ Մարութա սարից սկսում են իջնել, նորափեսան մնում է վանքում, խորանի դիմաց կանգնում է եւ հարցնում․ «Է՛յ, մեռնըմ քըզի Մարութա Սուրբ, տու անզոքանչ ի՞մալ զմնաս հուդա»։ Փեսան իր պարտականությունն էր համարում զոքանչին մոր նման հարգել ու հարկ եղած դեպքում խնամել, իսկ զոքանչը նրան պետք է պատվեր ու սիրեր՝ ինչպես հարազատ որդուն։
Հարսը Սասունում չխոսկան էր։ Երբ մայր էր դառնում, խոսում էր սկեսրոջ հետ, իսկ սկեսրայրի հետ չէր խոսում, նույնիսկ, երբեմն մինչեւ նրա մահը, իսկ անհրաժեշտության դեպքում գլխի շարժումով էր պատասխանում վերջինիս հարցերին։
Ապահարզան Սասունում երբեք չէր թույլատրվում․․․ Հազարամյակների պատմության մեջ լեռնաշխարհում կարող եք գտնել ապահարզանի եզակի դեպքեր։ Դա անպատվություն էր համարվում թե՛ հարսի, թե՛ փեսայի գերդաստանի համար։
ՆյութըOperativ.am

Комментарии
Отправить комментарий