Մայր Արաքսի ափերով...🗾🙂
Ըստ ավանդության Հայոց Արաքս թագավորը պարսիկների հետ պատերազմելու ժամանակ մեկի միջոցով նախազգուշացվում է, որ ինքը միայն այն ժամանակ հաղթանակ կտանի, երբ աստվածներին զոհ կմատուցի երկու լավագույն ու գեղեցիկ կույսերի: Խնայելով իր դուստրերին` Արաքս թագավորը զոհաբերում է հպատակներից մեկի աղջիկներին:
Սրանց հայրը միառժամանակ խեղդում է իր մեջ դառնության ու վիրավորանքի զգացումը, սակայն հենց որ հարմար առիթ է ներկայանում, թաքստոցից սպանում է Արաքսի աղջիկներին և լքելով իր հայրենքիը` գնում է օտարության մեջ ապրելու: Իմանալով այդ մասին` Արաքս թագավորը նետվում է Հալմոս գետը, որն այնուհետև նրա անունով կոչվում է Արաքս:
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
Արաքսը հին կտակարանում կոչվել է Գիհոն կամ Գեհոն, հայկական աղբյուրներում՝ Երասխ, Արաքս, արաբականում՝ Արազ: Ստրաբոնի վկայությամբ, հնում Արաքսը, հատելով Մուղանի դաշտը, թափվել է Կասպից ծովը՝ առանց Կուրին միանալու: Ֆրանսիացի աշխարհագրագետ էլիզե Ռեկլյուն Արաքսն անվանում է «բուն, գերազանց հայկական գետ»։ Արաքսը (նաև ՝ Արազ, Արաս, Արաքսի և Երասխ), Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Ունի 933 կմ երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը: Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի, Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս: Հայոց մայր գետը իր փոխադրած տիղմով Նեղոսից հետո աշխարհում գրավում է երկրորդ տեղը: Մասնագետների հաշվումներով՝ Արաքսն ամեն տարի ծովն է տանում ավելի քան մեկ միլիոն վագոն տիղմ: Օտարները հրաշալիք են համարում Արաքսի նշանավոր Քարավազը:https://www.youtube.com/watch?v=AM5gYleG6bM


Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...