ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Վահանավանք (միջնադարյան վանական համալիր), Սյունիքի մարզ Монастырь Ваганаванк. Является усыпальницей сюникских царей и князей, Сюникская область

ՍՅՈՒՆԻՔ - ՎԱՀԱՆԱՎԱՆՔ
Վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևմուտք, Ողջի գետի բարձրադիր աջ ափին, Տիգրանասարի լանջին: Հիմնադրել է Սյունյաց նահանգի Բաղք գավառի գահակալ իշխան Ձագիկի որդի Վահան Նախաշինողը` X դ.: Նրա անունով էլ վանքը կոչվել է Վահանավանք: Վանական համալիրը բաղկացած է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց՝ 911 թվին իշխան Վահանը, հավաքելով 100 հոգևորականների, կառուցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը Վահանավանքի ամենահին կառույցն է համարվում:, գավթից, սյունասրահից (XI դ. կես) և Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցուց (1086 թ.): Համալիրի եկեղեցին, գավիթը և սյունասրահը 1046 թ. վերակառուցել է Իշխանաց իշխան Գրիգորը (հետագայում Սյունյաց թագավոր Գրիգոր Ա):
Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի – Համալիրի գլխավոր եկեղեցին է: Կառույցի շինարարությունը ավարտվել է 911 թ.: Այն մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճ է և կառուցված է սրբատաշ բազալտից:
Գավիթ – Կից է եկեղեցուն արևմտյան կողմից: Այն կառուցել է Վահանավանքի վանահայր և Սյունյաց մետրոպոլիտ Վահան Ջևանշիրյանը XI դ. կեսին: Գավիթը ուղղանկյուն դահլիճ է` 3 թաղակիր կամարներով: Գլխավոր մուտքը հարավից է և բացվում է դեպի կից սյունասրահը:
Սյունասրահ -Հարավից կից է գավթին: Կամարակապ դահլիճ է: Ձգվում է եկեղեցու և գավթի ողջ երկարությամբ: Այս բոլոր կառույցները կղմինդրածածկ են:
Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցի – Գտնվում է վանական համալիրից դեպի հարավ, բարձունքի վրա: Ըստ պահպանված արձանագրության եկեղեցին 1086 թ. կառուցել են Սյունյաց թագուհի Շահանդուխտը իր քրոջ` Կատայի հետ միասին: Այն դասվում է երկհարկանի դամբարան-եկեղեցիների շարքին: Նրա առաջին հարկը կառուցված է որպես դամբարան, որի վրա բարձրանում է եկեղեցու շենքը: Այն թաղածածկ, փոքր, միանավ եկեղեցի է, որը հյուսիսից և արևելքից ունի սյունազարդ պատշգամբ: Եկեղեցու չափերը ավելի փոքր են քան առաջին հարկի դամբարանինը, որի հետևանքով հյուսիսային և արևելյան մասում առաջացել է շրջանցող հարթակ: Կառուցված է սրբատաշ բազալտից: Արևմտյան մասում անմշակ քարերով կառուցված գավիթն է:
Վահանավանքը հարուստ է վիմական արձանագրություններով: Բազմաթիվ խաչքարերի և տապանաքարերի վրա պահպանված վիմագրերը վկայում են, որ Վահանավանքը եղել է Սյունյաց և Աղվանից աշխարհի թագավորական, իշխանական տոհմերի պանթեոն:
Վահանավանքին կից գործել է վանական դպրոց, որտեղ ուսանել է կաթողիկոս Վահան Ա Սյունեցին: Ըստ վիմագրական տեղեկության վանքի տարածքում եղել են ևս երկու եկեղեցիներ` Ս. Հարություն և Ս. Սիոն, որոնց տեղադրությունը դեռևս պարզված չէ:

Комментарии
Отправить комментарий