Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցին,Բիթլիս
St. John's Armenian Church, Bitlis
XX դարի սկզբներին Բիթլիսում կային և գործում էին չորս մենաստաններ (վանքեր), որոնք կարևոր դեր են խաղացել հայ դպրության պատմության մեջ։ Դրանցից ամենահայտնին Ամրդոլու ս. Հովհաննես վանքն էր իր Կարմրակ ս. Նշան գմբեթավոր եկեղեցով։ Ամրդոլու վանքը առանձնապես մեծ դեր
է խաղացել XVI—XVIII դարերում, երբ նա դարձել էր հայկական մշակույթի կարևոր կենտրոն, հայ դպրության նշանակալի հանգրվան: Այս վանքի հետ է կապված մի շարք վարդապետ-գիտնականների (Վարդան Բաղիշեցի, Հովհաննես Կոլոտ, Գրիգոր Արճիշեցի և ուրիշներ) ուսումնառությունը կամ գործունեությունը։ Քաղաքի շրջակայքում էին գտնվում մյուս երեք վանքերը՝ Գոմանց ս. Աստվածածինը, Ավեխու ս. Աստվածածինը և Խնդրակատար ս. Աստվածածինը իրենց հոյակերտ գմբեթավոր եկեղեցիներով։ Դրանք ևս զգալի հետք են թողել հայ գրչության ու դպրության պատմության մեջ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...