ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ
«Հազարամյակի երկրորդ մարդը»՝ Լեոնարդո Դա Վինչին
Leonardo da Vinchi«Խորհրդավոր ընթրիքը» XV դարի որմնանկար է: Լեոնարդո դա Վինչին նկարել է Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքի սեղանատան պատին։

Լեոնարդո դա Վինչին «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարի համար երկար ժամանակ համապատասխան բնորդներ էր փնտրում. Հիսուսի կերպարը պետք է մարմնավորեր Բարին, իսկ Հուդայինը՝ Չարը:
Լեոնարդոն բնորդների փնտրտուքի պատճառով շատ հաճախ ստիպված էր լինում ընդհատել աշխատանքը: Մի անգամ եկեղեցական երգչախմբի լսելիս՝ նա նկատեց երիտասարդ մի երգչի, ում դեմքը շատ նման էր Քրիստոսին: Լեոնարդոն նրան հրավիրեց իր արվեստանոց ու մի քանի ճեպանկարներ արեց:
Անցավ երեք տարի, «Խորհրդավոր ընթրիքը» գրեթե պատրաստ էր, բայց այնուհանդերձ, Լեոնարդոն Հուդային համապատասխան կերպար չէր գտնում: Կարդինալը, ով պատասխանատու էր տաճարի որմնանկարի համար, շտապեցնում էր նկարիչին: Եվ ահա, երկար որոնումներից հետո նկարիչը հանկարծ կեղտոտ ջրափոսի մոտ տեսավ ընկած մի հարբեցողի, ով թեև երիտասարդ էր, բայց զառամյալ տեսք ուներ: Լեոնարդոն իր օգնականներին պատվիրեց հարբեցողին անմիջապես տանել տաճար: Մարդը ակնհայտորեն չէր հասկանում՝ ինչ է կատարվում, որտեղ է ինքը գտնվում, իսկ Լեոնարդոն արագորեն կտավի վրա էր փոխանցում մարդու՝ մեղքերով լի դեմքը: Երբ նա ավարտեց աշխատանքը, աղքատը, ով այդ ընթացքում հասցրել էր սթափվել, մոտեցավ կտավին ու բացականչեց.
-Ես այս նկարը նախկինում տեսել եմ:
-Ե՞րբ,-զարմացավ Լեոնարդոն:
-Երեք տարի առաջ, երբ ես դեռ չէի կորցրել ամեն ինչ: Այն ժամանակ ես երգում էի երգչախմբում, կյանքս էլ լի էր երազանքներով, ինձ ինչ-որ մի նկարիչ նկարեց Քրիստոսի կերպարի համար:

Комментарии
Отправить комментарий