Փրկված գրքեր.🙏😇
Շուրիշկանի Ավետարան- 1498 թ. 1498 թ.
Shushi Bible, Artsakh, Armenia -
Հարյուրավոր տարիների պատմություն ունեցող և բազում գաղտնիքներ պարունակող այս Ավետարանը գրվել է 1498 թ. Վասպուրականի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում, Թուրվանդա անունով մի իշխանի պատվերով, որը պահանջել է տեր Բարսեղ քահանայից ընդօրինակել Ավետարանը: Այն բաղկացած է 322 թերթից, չափսերը՝ 18x13 սմ, գրված՝ բոլորագրով: ՈՒնի երեք գեղեցիկ մանրանկար, հարուստ է կիսախորան-անվանաթերթերով և լուսանցքազարդերով: Կազմը կաշեպատ ստվարաթղթից է՝ պատված արծաթե բարձրաքանդակ ականակուռ կրկնակազմով, իսկ աստառը թղթից ու մետաքսից է:
Այս Ավետարանը մշտապես եղել է վտանգների ու սպառնալիքների տակ, անցել կռվի ու բռնագաղթի ճանապարհ. 1603-1604 թթ. Սեֆյան հարստության 5-րդ արքա Շահ-Աբբասը, ծագած պարսկա-թուրքական պատերազմի ժամանակ նպատակահարմար գտնելով անմարդաբնակ դարձնել օսմանյան տիրապետության տակ գտնվող հայկական տարածքները, նպատակ ունենալով օսմանցիներին զրկել այդ վայրերում զորք պահելու հնարավորությունից, շուրջ 300-500 հազար հայերի, Արաքսն անցկացնելով, գաղթեցրել է Պարսկաստան, ովքեր հետագայում կազմել են Փերիա գավառի բնակչությունը: Փերիան, որը դարձել է Իրանի ամենահայաբնակ գավառներից մեկը ¥գտնվում է Իրանի Սպահան նահանգում, Քեարվանդի հյուսիսային կողմում, Սպահանից 150 կմ հեռավորության վրա¤, ունի 24 գյուղ: Բռնագաղթի ճանապարհը բռնած հայորդիների մեջ է եղել տեր Գրիգորն իր ընտանիքով, որն իր ձեռքով Ավետարանը տեղափոխել է Փերիա գավառի 24 գյուղերից մեկը՝ Շուրիշկան: Այս գյուղի անվանումից էլ Ավետարանը հետագայում կոչվել է Շուրիշկանի: Տեր Գրիգորն ավելի ուշ պատմել է, որ գաղթի ժամանակ այն իր մեջքին կապված է եղել՝ այծի մորթուց պատրաստված անջրանցիկ տիկի մեջ, հացի ու պանրի հետ: Պատմել է նաև, որ տասնյակ հազարավոր հայեր Ավետարանի զորությամբ ու հորդորանքով գոտեպնդվել, քաջալերվել ու, ձեռք ձեռքի բռնած, քաջաբար անցել են Արաքսը: Գալով Շուրիշկան՝ քոչվորների հարձակումներից պաշտպանելու համար այն թաքցրել են Սուրբ Բարսեղ Կեսարացու վանքի տարածքում, հողի տակ, որտեղ Ավետարանը մնացել է 7 տարի: Երբ զգացել են, որ վտանգն անցել է, գնացել են հանելու և տեսել են, որ այնտեղ, որտեղ թաքցված է եղել Ավետարանը, աղբյուր է գոյացել և սկսել է ջուր հորդել: Մարդիկ վկայել են, որ այդ ջուրը բուժիչ և զորավոր է: Փաստորեն, ձեռագիրը 7 տարի մնացել է ջրի տակ, սակայն, ի զարմանս շուրիշկանցիների, Ավետարանին ոչինչ չի եղել: Հետագայում այդ տեղը կոչվել է «Պապի աղբյուր», որի կողքին կառուցվել է մատուռ: Այստեղից ելնելով՝ Ավետարանը երբեմն կոչում են նաև «Պապի»: Նրա մյուս մականուններից է «Խնդրակատար», այսինքն՝ խնդրանքներ կատարող: Իսկ թե որքան խնդրանքներ է կատարել, ամենից լավ կպատմեն Իրանի առաջին հայկական գյուղի՝ Շուրիշկանի բնակիչները, ովքեր մեծ երկյուղածությամբ են վերաբերվել թանկարժեք ձեռագրին, որն իր զորավոր հատկությունը չի կորցրել նաև Շուրիշկանում, հակառակ դեպքում, ըստ զրույցի, յոթ տարի ջրի տակ մնալուց հետո, հետքն անգամ չէին գտնի: Որոշ հավատացյալներ իրենց շնորհակալությունն արտահայտել են իրենց երեխաներին եկեղեցուն ծառայության տալով և ուխտ են կապել՝ 7 տարի երեխաների մազերը չկտրելով: Դրանք մասնավորապես այն ծնողներն են եղել, ովքեր երկար ժամանակ չեն կարողացել արու զավակ ունենալ: Մեկ այլ ավանդություն էլ կա, համաձայն որի` Արաքսն անցնելիս Ավետարանն ընկել է գետը և 7 տարի շարունակ մնացել այնտեղ: Երբ կրկին հաջողվել է Արաքսի ջրերից հանել գիրքը, պարզվել է, որ այն պահպանել է իր նախկին տեսքը:
Այսօր գյուղում հայեր չեն ապրում, բայց աղբյուրի ավազանը մնում է նվիրական սրբավայր: Ամեն տարի բազմաթիվ ուխտավորներ են այստեղ գալիս բժշկվելու, քանզի մարդիկ այս ձեռագրին և նրա հետ կապված ամեն ինչին անհիշելի ժամանակներից բուժելու հատկություն են վերագրել: Համաճարակների ժամանակ ձեռագիրը մեծ թափորով տարվել է տվյալ վայրը, որոշ ժամանակ մնացել այնտեղ, որից հետո համաճարակը դադարել է: ՈՒխտավորներից շատերը, ովքեր հետևել են Ավետարանին, ոտաբաց են շրջել: Երկրի տարբեր մասերից մարդիկ իրենց շնորհակալությունն ու գոհունակությունն են հայտնել հրաշագործ Ավետարանին՝ իրենց բարեգործությունները բերելով եկեղեցուն, որոնցից կուտակված հասույթից եկեղեցու խորհրդի որոշմամբ Շուրիշկանում կառուցվել է ծխական դպրոց:
Ավետարանի հռչակը մեծ է եղել նաև իսլամ հավատացյալների շրջանում: Օտարները, տեղյակ լինելով նրա հրաշագործություններին և զորությանը, արգելել են ոչնչացնել այն: Դրա վառ ապացույցն Ավետարանին կցված «ֆերմաններ կամ հրամաններ» կոչվող գրքույկն է: Այդպիսի հրամաններից մեկի մեջ պարսիկ իշխանները գրել են, որ չի կարելի ձեռք տալ Շուրիշկանի Ավետարանին: Նրա հռչակի մասին են վկայում նաև աշուղների և երգասացների գովասանական երգերը.
Շուրիշկան լույսի փաթախտա ա,
Սուրբ ճառագայթ ամեն վախտ ա,
Զորությունը չարին յաղթա,
Շուրիշկանանց ավետարան:
Զորավար հանճար արեգակ,
Լուսապայծառ ամեն տեսակ.
Զորքերդ բարի հրեշտակ,

ժողովրդի հյուսած բանաստեղծությունից մի հատված.
Ոտքդ կը գայ ամէն միլլէթ,
Շուրիշկանանց Աւետարան.
Դու կ’ազատես ցաւ ու իլլէթ,
Շուրիշկանանց Աւետարան:
Գերիդ կը գայ հզար բուրը,
Քեզի թայ չիլնի Զաբուրը.
Մուրվարի է աջիդ բուռը,
Շուրիշկանանց Աւետարան…
20-րդ դարի 70-ական թթ. Շուրիշկանի Ավետարանը բերվել է Հայաստան: 1971 թ. Ավետարանի ժառանգներ Ներսես և Մաթեոս Ծառուկյանները, ներգաղթելով Հայաստան, իրենց ձեռքով Շուրիշկանի Ավետարանը հանձնել են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան, որտեղ մինչ օրս պահվում է այն:

Комментарии
Отправить комментарий