Կոմիտաս-150
Կոմիտասի այս ձեռագիրը (լուսանկարում ձեռագրից մեկ էջ է պատկերված) 2009թ. սեպտեմբերի 11-ին Հայաստանի Ազգային գրադարանին է նվիրել Ալեքսեյ Դավթի Հարությունովը (Արարատ Դավթի Մազուլյան)
…Կոմիտասը հենված է խաչքարի վրա: Նա նոտաներ ունի ձեռքում, լսում է հայ ժողովրդի երգը, հենվել է ոչ թե, որ հենարան ունենա, այլ իր երաժշտությունն է հենված հին հայկական կուլտուրայի վրա: Եթե մտքում երգեք` «…Քելեր, ցոլեր իմ յարը…» կզգաք, որ նա կարծես չափում է, տալիս է դրա կշռույթը: Այ այդ վիճակն եմ ես պատկերել, այս է ամենակարևոր իդեան: Թե այս քանդակը ինչ տարածում կունենա ժողովրդի մեջ, պատմությունը, ժամանակը կորոշի: Նույնիսկ մարդու հետ պետք է ապրել, պետք է միանալ հոգեպես և այդ ժամանակ է միայն նա դառնում հարազատ:
Կցանկանայի, որ այս արձանը դառնար Էջմիածնի էմբլեման:
Մաղթում եմ, որ արձանը ապրի ձեր սրտերի մեջ:
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ
20.11.1969 թ. Էջմիածնում «Կոմիտաս» արձանի բացման արարողության ելույթից


Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...