25 авг. 2019 г.

Երկիրը հո՛ն իր զաւակինն է այլեւս,
Անոր ճակտէն հոսող քրտինքը կ'երթայ
Մեծ հայրերուն մինչեւ կրծոսկրը թերեւս՝
Հաստատելու իր տանը հիմն անոր վրայ...
Ոչ ոք այնտեղ ա՛լ իրեն ծուռ կը նայի...
Աւերակներն անգամ ժպիտ մ' ունին արդ,
Երբ կը տեսնեն դէմը իրենց՝ ամայի
Գետնէն ելլող շինութեանց շարքը հպարտ...
Եւ հո՛ղը, հո՛ղն իր գերութիւնն ա՛լ թօթուած,
Իր ընդերքէն ոչ միայն ուժ՝ այլեւ խելք
Կը հայթաթէ Հայուն ի մէն մի հարուած...
Եւ շղթային՝ Արեւմուտքէն Արեւելք
Վերակապուող կեանքի ամուր շղթային՝
Կ'ըլլայ մեր պինդ օղակը նախկին...
Վահան Թէքէեան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...