Сасун — Сердце Древней Армении — Талворик.
Սասուն աշխարհից մի պատառիկ
Սասունը, փոքրիկ բնակավայր էր 1800-ականներին: Sason önces հին գերեզմանատանը,

ՍԱՍՈՒՆ
Սասուն, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում։ Նախկինում եղել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառը։ Հնագույն կենտրոնն էր Սանասուն բերդը։
Ըստ «Աշխարհացոյց»-ի, Սասուն հյուսիս-արևմուտքում սահմանակից էր Չորրորդ Հայքի Հաշտյանք, հյուսիս-արևելքում՝ Տուրուբերանի Տարոն, Ասպակունյաց ձոր, Խայթ (Խութ), արևելքում և հարավում՝ Աղձնիքի Սալնո ձոր, Դզեխ, Աղձն, Նփրկերա գավառներին։ Հետագա դարերում բուն Սասունի և հարակից գավառները տնտեսական և քաղաքական առումով կազմել են մի ամբողջություն՝ ստանալով Սասուն ընդհանրական անվանումը։
Սասունը լեռնային երկրամաս է Հայկական Տավրոս լեռնաշղթայի համակարգում։ Սասունի տարածքը հիմնականում կազմում են Սիմի հարավային լեռնաբազուկները՝ Սասնո և Սալնա լեռները։ Հայտնի են Սիմսար (2689), Անդոքասար (2830), Ծովասար, Մարութասար (Մարաթուկ, 2967 մ) և այլ լեռնագագաթները։
Սասունով են հոսում Տիգրիսի վտակներ Քաղիրթը՝ Կողբա ձոր, Ասպական-Տալվորիկ, Շատախ-Սուսանա, Դելիեգուզան, Սասնո ջուր, Կապասգետ, Կուսգետ վտակներով և Սալնո ջուրը՝ Քեպերցու, Մցու, Բոկնոտու, Երախու վտակներով։ Հաղորդակցական կարևոր նշանակություն ունեն Օլորի (Աղոր) և Բաղեշի (Զորապահակ) լեռնանցքները։

ՎերԱՊՐԱԾներ. Հովհաննես Մկրտչյանը` Սասունի գավառի Ընկուզնակ գյուղի բնակիչ, ականատես կոտորածների մասին
«Ընկուզնակն ուներ 40 տուն և 580 բնակիչ, եկեղեցի մը՝ Ս. Ստեփանոս անունով, հինգ ջրաղաց, 2500 ոչխար և 400 տավար: Եկեղեցին ուներ արծաթապատ կողքերով Ավետարաններ, ձեռագիր Ավետարաններ և այլն:
Գյուղն ամբողջապես հրկիզված է:
1914 թ. հուլիսի 20-ին Ընկուզակեն 22-45 տարեկան բոլոր տղամարդիկ զինվոր տարին: Որևէ զինվորացու, եթե որոշյալ ժամանակին չներկայանար, կառավարությունը կը հրդեհեր անոր տունը և կը գրավեր անոր շարժական և անշարժ բոլոր ստացվածքը:
Զորաժողովի ընթացքին Ընկուզակեն բռնի հավաքեցին 2000 չափ ցորեն և գարի, 500 լիտր յուղ: Գյուղեն տարին նաև 800 ոչխար և եզ, 350 զույգ գուլպա և 50 ոսկի:
Ընկուզնակի ոչ զինվորացուներեն 60 մարդ 5 ամիս շարունակ ձրիաբար աշխատուտցին ճամբաներու վրա և հետո Բասուր տանելով՝ իրարու կապելով սպանեցին դաշույնով և հրացանով (1915 թ. օգոտսոսի 15-20-ին):
1915 թ. ապրիլի 7-ին 500 անձե բաղկացած քուրդ խուժան մը ղեկավարությամբ Սլեման աղայի, հարձակվեցավ Ընկուզնակի վրայ:
Գյուղին զինված երիտասարդությունը հաջող դիմադրությամբ մը կարողացավ առանց զոհ տալու՝ ամբողջ ժողովուրդով նահանջել Անդոք լեռը, ուր հավաքական ուժերով կռիվ մղվեցավ թշնամիին դեմ: Այս կռվին մեջ Ընկուզնակեն 14 անձ միայն ազատված են»:

Անկախ մեր աշխարհայացքներից ու մարտավարության ուղիներից մեր նպատակը շարունակաբար մեկն է լինելու, վերատիրում ամբողջական Հայաստանին, հայոց լեռնաշխարհին ամբողջությամբ




Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...