Ո՞վ է որ գայ մեզ ճեղքած օդն , ալին,
Ճակտին վրայ գոհարք, աստեղք կը փայլին.
Թագաւո՞ր մ՚է Հայ, որ ցատկեց շիրմէն, —
Ո՛չ, դէմքը վառողք արցունք՝ ըսպի են.
Նա կ՚արհամարհէ ծիրանի , փառքեր,
Նա սեւ է հագեր:
Նա մեր Հայ եղբարց արցունքն է քաւեր,
Ցոյց կու տայ մեզի արիւն ու աւեր,
Դիւցազ՞ն մ՚է, որ դո՜ւրս թըռաւ դամբանէն,
Ո՛չ, թուր չ՚է՛ ձեռքն, այլ խաչ բռներ արդէն,
Չը ցայտեր աչքէն շանթեր, այլ սէ՛ր , գո՛ւթ.
Դողայ անկէ Քուրդ:
Նա կու գայ Հայոց կարմիր մարգերէն,
Ազատեց Քրդէն հէգ Հայ գերիներն,
Խաչափայտով մը պանծացաւ յաղթող,
Հնչեցուց ի Հայս ազատութեան փող,
Տեսէ՛ք, քուրձ հագեր, կարծես ինք դիակ,
Բայց սիրտն է կըրակ:
Գայ Մասեաց սարէն, նա ձախն ու աջը
Մովսէսի քընարն՝ Ղեւոնդի խաչը,
Աստղի մը նայուածք, քընարի մը ձայն,
Աղեաց խորերէն կը սիրէ նա Հայն.
Դեռ չը ճանչցա՞ք զ՚այն, ճակա՛տք վըշտակոծ,
Հրեշտակն է Հայոց:
Ահա կը հնչէ նորա հեշտ սըրինգ,
Արձագանք կու տան Հայոց դաշտք , լերինք,
Երթանք իր շուրջը, Հայե՛ր արտալած,
Չը խաբեր, մատներ նա մեզ օտարաց,
Չը սիրեր ոսկի, փառք ու վատ մարդիկ,
Հայուն է Հայրիկ:
Գլխիկը դըրած սըգաւոր սըքեմ ,
Չը թափիր ճակտէն դեռ ալիք վըսեմ,
Բայց իր դիմաց վրայ կանուխ են փթթած
Անցքի ու վշտի խորշոմներ միշտ թաց.
Միակ վարձք մ՚ունի՝ այն է կոչել զ՚ինք

«ԽԸՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ»:
1869

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...