ԲԱԶՄԱՄԱՏՈՒՅՑ ՄԱՂԱՍԱԲԵՐԴԸ
Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում` Ախուրյան գետի աջափնյա ձորաեզրին բարձրացող ժայռի վրա, Անի քաղաքից 4 կմ. հարավ: Շապուհ Բագրատունու վկայությամբ բերդը 6-րդ դարում հիմնել է Բյուզանդիայի Մորիկ կայսեր (582–602 թթ.) կողմից Հայաստան ուղարկված չար ու անօրեն հայազգի Մաղաս կուսակալը և իր անունով կոչել Մաղասաբերդ: 10-րդ դարում պատկանել է Բագրատունիներին և եղել Անի մայրաքաղաքի պաշտպանական ամրություններից մեկը, այնուհետև անցել է Կամսարական նախարարական տոհմին, 13-րդ դարի սկզբին` Զաքարյաններին: Այնուհետև Մաղասաբերդին տիրել են բյուզանդացիները, մոնղոլները, թուրքերը: 17-րդ դարի պատմիչ Զաքարիա Սարկավագը (1627–1699 թթ.) Մաղասաբերդը հիշատակում է որպես պարսկական զորակայան:
Մաղասաբերդն ունեցել է կրկնապարիսպ. առաջինը` ատամնավոր, երկրորդը` առաջինից բարձր, ամրացված չորս կիսաբոլոր աշտարակներով:
Հյուսիս-արևմտյան՝ ցամաքային կողմից կրկնապարիսպ էր, մուտքով։ Ներքին և ավելի բարձր պարիսպները ամրացված էին կիսաբոլոր աշտարակներով։ Ներքին պարսպի դարպասի մոտից ստորգետնյա գաղտնուղին քարաշեն սանդուղքով կապված էր Ախուրյանին։ Բերդի ներսում պահպանվել են քարաշեն տների, մատուռների, պալատի, բաղնիքի, քառակուսի հատակագծով մեծ ջրամբարի և այլ շինությունների ավերակներ։ Պարիսպները այժմ մեծ մասամբ կանգուն են։

Средневековая Армянская крепость — МАГАСАБЕРД
Когда столица Армении Багратидами была перенесена в Ани,то в стране начались постройки и укрепление крепостей.Этим самым цари укрепляли подступы к столице.
Вокруг Ани стратегическое значение приобретали Карсская крепость и Артагерс с запада, Тигнис и Магасаберд с севера, крепости Гарни, Бджни и Амберд с юга и востока.

Պատմագրութիւն
Առումն Մաղասայ բերդին:
Հեղինակ ԶԱՔԱՐԻԱ ՔԱՆԱՔԵՌՑԻ
Թագաւորն Յունաց Մօրիկ էր ազգաւ Հայ` յԱրարատ գաւառէ` յՕշական գեղջէ. եւ բարւոյ պատահեալ թագաւորեաց ՚ի Կոստանդնուպօլիս ամս ԽԲ: Սա առաքեաց ՚ի հայրենի երկիրն իւր ՚ի Հայս` այր ոմն Հայ ազգաւ` Մաղաս անուն` շինել քաղաք մի յաշխարհին Հայոց յանուն իւր: Եւ նա երթեալ գտանէ տեղի մի ՚ի Շիրակ գաւառի` մերձ ՚ի յԱնի հարաւակողմն` ՚ի վերայ Ախուրեան գետոյ` ՚ի մէջ երկուց լերանցն ՚ի տափարակ տեղի, որ Գ կողմն բարձր քարափք էին. եւ յարեւմտեան կողմն փոքր ինչ դիւր եւ սակաւ ինչ զառ ՚ի վայր. եւ հաւանեալ տեղւոյն` պարսպեալ զայն, եւ կախեալ դուռն` անուանեաց Մաղասաբերդ: Եւ մինչ գոյր իշխանութիւն աշխարհիս ՚ի ձեռն քրիստոնէից, տիրեցին քրիստոնեայք Մաղաս բերդին: Եւ յորժամ անկաւ երկիրս ՚ի ձեռն Պարսից, տիրեցին եւ Մաղասայ բերդին մինչեւ յաւուրս մեր: Եւ ՚ի մերումս ժամանակի տաճիկ ոմն` դաւանութեամբն Օսմանցւոց` կեղծաւորեալ ՚ի կերպ Կարմրագլխոց, զգեցաւ մորթ, եւ անուանեաց զինքն օրինապահ, որ է Աւդալ կամ Դաւրիշ. երբեմն երթայր ՚ի Կարբի, եւ երբեմն գնայր ՚ի Մաղասաբերդ: Եւ այսպէս երթեւեկութեամբ ծանօթացաւ Սուլթանին Մաղասայ բերդին. եւ հաւատարմութիւն ցուցեալ` մինչզի զբանալի բերդին հաւատացին տալ նմա: Եւ եղեւ գնալ Սուլթանին յԵրեւան, որ էր ինքն ազգաւ Բօզչալու, եւ եթող ՚ի բերդն զորդին իւր: Իսկ դաւրիշն եւս էր ՚ի բերդին. եւ յաւուր միում առաքեաց առ փաշայն Կարուց` եւ զեկոյց նմա` թէ յայս նիշ գիշերի եկա’յք դուք ՚ի դուռն բերդիս, եւ ես տաց զսա ՚ի ձեռս ձեր: Յորժամ լուան զայս Օսմանցիքն` խնդացին. եւ պատրաստեցան արք Մ, եւ ՚ի պայմանեալ գիշերին կազմեցին զինքեանս, եւ ելեալ գնացին փութագնաց երիվարօք մինչ ՚ի բերան ձորոյն. եւ իջեալ կապեցին զերիվարսն անդ, եւ ինքեանք հետիոտս ընթացան անմռունչ մինչ ՚ի դուռն բերդին: Իսկ անիծեալ աւդալն կայր ՚ի վերայ պարսպին եւ հայէր. եւ ետես զզօրս Օսմանցւոցն. եւ զի ՚ի ձեռին ունէր զբանալի բերդին, եբաց զդուռն` եւ եմոյծ զնոսա ՚ի ներս, եւ կալան զորդի Սուլթանին, եւ գերեցին զորս ՚ի նմա էին: Իսկ կին Սուլթանին իբրեւ ետես` զի առին զբերդն, պատեաց զերեսն իւր փակեղամբ, եւ ընկէց զինքն ՚ի բարձր քարանցն ՚ի վայր` եւ մեռաւ. եւ այնպէս անկաւ քաղաքն ՚ի ձեռս Օսմանցւոց մինչեւ ցայսօր: Եւ լուեալ զայս խանն Երեւանայ, եւ կալեալ զսուլթանն` եհան զմորթն ՚ի տիկ, եւ ելից խոտով, եւ առաքեաց առ Շահն: Եւ ինքն առաքեաց զօրս առ կողմն Քրտստանայ, եւ բերեալ բազում աւարս եւ գերիս թուով ՃԽ: Այս եղեւ ՚ի ՌՁԷ թուին:

Комментарии
Отправить комментарий