ՍՈՆԵՏ-ՇԱՌԼ ԿՐՈ


Ես կարող եմ անմահ երգեր գրել:Մարդիկ
Դյութված են իմ ձայնից,որ հչում է անպարտ:
Չի հատուցի ո’չ մի աշխարհային բարիք
Արթուն միտքըս,որով օժտըված եմ,հպարտ:
Ես ամե’ն ինչ գիտեմ`գարուն, ամառ,ձմեռ,
Ես ամե’ն ինչ տեսա`միրգ,կին ու անապատ,
Ես ամե’ն ինչ գտա.արգելք չեղան որմեր,
Բայց,ի վերջո,ասա’,ի՞նչ անուն տամ քեզ,Բա’խտ:
Շրջում եմ`դիտելով խանութ ու ցուցափեղկ,
Լեցուն ձեռնոցներով,գետնասունկով,չեկով,
Ուր երջանիկ կյանքն է վեց զրոյով մի մեկ:
Եվ ապշում եմ, որ շատ ավելի արժելով,
Քան արքա ու իշխան,զորապետ ու կղեր,
Ես չունեմ ո’չ արև,ո’չ ջուր, ո’չ էլ մրգեր:
ՇԱՌԼ ԿՐՈ
Шарль Кро (Charles Cros) [1 октября 1842 — 9 августа 1888] — французский поэт.

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...