Վարդան Արղության-Երկայնաբազուկը Պյոտր Չայկովսկիի և Նիկոլայ Կոնրադի հետ1890
Vladimir Argutinsky-Dolgorukov, and Nikolay Konradi. Photographed by V. Barkanov in Tiflis, 22 October/3 November 1890.
Վարդան (Վլադիմիր) Նիկողայոսի Արղության-Երկայնաբազուկ, (Մարտի 24 (ապրիլի 5), 1874, Թիֆլիս - դեկտեմբերի 9, 1941, Փարիզ), հայազգի իշխան Ռուսական Կայսրությունում, Ռուսական կայսրության դիվանագետ, արվեստագետ, նմուշահավաք և ազգային բարերար։
Վլադիմիր Արղության-Երկայնաբազուկը սերում է Արղության-Երկայնաբազուկների հայկական իշխանական տոհմից։ Որդին է՝ իշխան, Թիֆլիսի քաղաքագլուխ Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկի։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի Համալսարանի Իրավագիտության ամբիոնում, ապա Քեմբրիջի համալսարանում։ Ուսման տարիներին ծանոթ է եղել Պյոտր Չայկովսկիի և նրա եղբոր Մոդեստի հետ,։ Սովորելու տարիներին ծանոթանում է Անտոն Չեխովի հետ, ում նա ուղարկում էր իր պատմվածքները՝ լսելու նրա հեղինակավոր կարծիքը դրանց վերաբերյալ։
1898-1912 թվականներին, դիվանագիտական ծառայության ժամանակ, որպես դեսպանատան քարտուղար, Փարիզում։
Հավաքել է կտավների, գծանկարների, ճենապակյա իրերի և այլ հնությունների մեծաքանակ հավաքածու։
1907 թվականից համագործակցել է Հին Պետերբուրգի թանգարանի հետ, լինելով՝ Ճարտարապետ-նկարիչների միության անդամ։
1910 թվականին նա դարձել է Ռուսաստանի հնությունների և հուշարձանների պահպանության միության անդամ։ Ռուսական թանգարանի խորհրդի անդամ, 1918-1919 թվականներին եղել է էրմիտաժի նկարների և փորագրանկարների բաժնի հսկիչը։ 1918 թվականին իր անձնական հավքածուից բազմաթիվ գործեր նվիրել է էրմիտաժին և Ռուսական թանգարանին։
1921 թվականին արտագաղթել է Ֆրանսիա, որտեղ շարունակել է զբաղվել իր հավաքածուների հարստացմամբ։ Եղել է Ռուսական թանգարանի միության հիմնադիր անդամ (1930), 1934 թվականին Լուվրի Թանագարանին է նվիրաբերել 17-րդ դարի նկարիչ Գեյերոյի նկարները, որոնք իր անձնական հավաքածուից էին։
Վարդան Արղության-Երկայնաբազուկը մահացել է 1941 թվականին Փարիզում, հուղարկավորվել է Սենտ-Ժենևիև-դե-Բուա գերեզմանատանը
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...