ՎԵՐՋԱԼՈՒՅՍԻ ՄԵՋ


Վերջալույսի մեջ թառամած,
Ուր սերերն են մեղմ երերում,
Քո շղթայված հուշն է հիմա`
Մեր նահանջող շուքից հեռու:
Օ~,հուշերի’ն գերի ձեռքեր,
Տաք ու կիզիչ,ինչպես խարույկ,
Որտեղ վերջին փյունիկը ծեր`
Սև վախճանն է հանգիստ թառում:
Օղակ-օղակ հյուծվող շղթա…
Հեգնանքիդ հուշը ոխերիմ
Չքանում է,և ես ահա
Լուռ ընկնում եմ քո ծնկներին:
ԳԻՅՈՄ ԱՊՈԼԻՆԵՐ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...