Աղթամար, Սբ. Խաչ


Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերնամասի բարձրաքանդակներից վերականգնումից հետո ։։
Միջնադարյան Հայաստանի քանդակագործությունը հիմնականում հայտնի է ճարտարապետական հուշարձանների
պատկերաքանդակներով, կոթողներով, հուշասյուներով, «թևավոր» խաչերով, խաչքարերով և վաղ միջնադարում
առավելապես հարթապատկերային, գծա-գրաֆիկական է։ IV դ սկզբին տեղական քանդակագործության ավանդույթները
ներհյուսվել են Հայաստանի վաղ քրիստոնեական քանդակարվեստին, առնչվելով շրջակա երկրների քանդակային
մշակույթին, կազմավորել են IV–VI դարերի պլաստիկ արվեստը՝ տեղական մի քանի դպրոցներով։ Կոթողներին ու
հուշարձաններին քանդակվել են Հին և Նոր կտակարաններից սյուժեներ, սրբերի, Հիսուսի, Աստվածամոր, ս. Գրիգոր
Լուսավորչի, Տրդատ Ա թագավորի և այլոց, նաև խորհրդանշական (օր., Գառնհովիտի գարնան զարթոնքը ավետող
հուշակոթողը) պատկերներ։
IV դարի սկզբին երևան են եկել երկումետրանոց «թևավոր» խաչ-կոթողները՝ տիպարով կրկնելով Գողգոթայի խաչը,
հետագայում սկզբնավորելով խաչքարերը, որոնք հատկանշական են միայն Հայաստանի IX–XVIII դարերի արվեստին։ Միայն
հայկական խաչքարին է հատուկ ուղղաձիգ սալի տարածական ծավալաձևը, կենտրոնական խաչի (սովորաբար շրջանակված
կողային զարդաշերտերով) տակ քանդակված վարդակը կամ դեկորատիվ զարդը, ծավալի վերին մասում ելուստավոր
ավարտը։ Վաղ խաչքարերը ձվաձև կամ պայտաձև էին, XI–XVIII դարերում՝ գերազանցապես ուղղանկյուն ուղղաձիգ։
Ննջեցյալի հիշատակին, ի նշանավորումն հաղթանակի և այլ, տարբեր նպատակներով դրվող պատվանդանավոր խաչքարերից
բացի, նման խաչավոր հորինվածքներ են ստեղծվել IX–XVIII դարերում ճարտարապետական հուշարձանների որմերին։
Ճարտարապետության արտահայտչականության բաղադրիչներից են զարդաքանդակային հարդարանքը, կերպարային (դրանց
թվում՝ կտիտորական) և սյուժետային քանդակները։ Վաղ նմուշները վերաբերում են V–VI դարերին (Դվին, Տեկոր,
Երերույք, Պտղնավանք), VII դ՝ Զվարթնոց, Մրեն, X–XIV դարերում՝ Անիի հուշարձաններ, Աղթամար (ճարտարապետ և
քանդակագործ՝ Մանուել), Նորավանք (ճարտարապետ և քանդակագործ՝ Մոմիկ), Սպիտակավոր, Հաղպատ, Սանահին,
Հաղարծին, Սաղմոսավանք, Հովհաննավանք, Գանձասար, Տաթև, Եղվարդ, Դադիվանք, Հառիճ և այլն։ Հայաստանի
զարգացած միջնադարի մշակույթի նոր առաջընթացը հավաստող նմուշ է Անիի պեղումների արդյունքում գտնված (այժմ
տեղն անհայտ է) Գագիկ Բագրատունու բոլորաքանդակը։ Դրանք միջնադարյան Հայաստանի տարբեր շրջաններում՝
Այրարատում, Տաշիրում, Սյունիքում, Շիրակում, Վասպուրականում ձևավորված տեղային քանդակագործական դպրոցների
նշանավոր վարպետների ստեղծագործություններ են, որոնք առանձնանում են արտահայտչամիջոցների, սյուժեների, ոճերի
բազմազանությամբ, կատարման տեխնիկայով, արվեստի համադրման տարբեր մոտեցումներով, հորինվածքային լուծումների
յուրահատկություններով, պատկերագրությամբ: Այդ բարձրարվեստ ստեղծագործություններում նկատելի են շփումները
Արևելքի և Արևմուտքի արվեստների հետ։ Ուշ միջնադարի քանդակարվեստն աչքի է ընկնում համակարգային
ընդհանրությամբ, տեղային տարբերությունների համահարթեցման հակումով։ Ստեղծվել են հուշարձաններ՝ նշանավոր

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...