ՀԻՆ ԶԳԵՍՏԸ

Իմ սիրելի մաշված զգե~ստ,ինձ չլքե~ս,
Եկ ծերանանք մենք միասին:Ես տաս տարի խոզանակել,մաքրել եմ քեզ`
Միշտ հիշելով Սոկրատեսին:
Եթե բացվեն մաշկիդ վրա
Ճակատագրի նոր-նոր վերքեր,
Վարվի'ր ինձ պես,ապրի'ր ինչպես փիլիսոփա,
Չբաժանվենք, իմ հի~ն ընկեր:
Հիշում եմ ես.տարեդարձն էր իմ ծննդյան,
Քեզ առաջին անգամ հագա,
Քո մասին ջերմ ու ցնծալի երգեր եղան,
Մեզ մաղթեցին մեծ ապագա:
Ինձ չի ընկճել տեսքդ խղճուկ,
Քեզ կրելը մեծ պարծանք էր,
Մեզ համար միշտ էլ կլինի տոն ու խնջույք,
Չբաժանվենք,իմ հի~ն ընկեր:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...