Պատմություն Հայոց


ՍԲ ՏՐԴԱՏ Գ ՄԵԾ ԱՐՇԱԿՈՒՆԻ-ԱՐՔԱ ՀԱՅՈՑ ՄԵԾԱՑ,
ԻՇԽՆԱ ԱՅՐԱՐԱՏԻ, ԿՈԳՈՎԻՏԻ ԵՎ ԴԱՐՈՒՅՆՔԻ, ՏԵՐ ՀԱՅՈՑ ՈՍՏԱՆԻ
303 թ-ի հունվարի 6-ի այգալույսին՝ Սբ Ծննդյան ու Աստվածահայտնության օրը, Բագավանում՝ Արածանիի ակունքների մոտ, Գրիգոր Ա Լուսավորիչը մկրտել է Տրդատ Գ-ին և արքունիքը: Արքայի մկրտության վայրում կա մի քար, որ կոչվում է «Տրդատի քար» (կանգուն է ցայսօր): 

1198 թ-ի հունվարի 6-ին, Տարսոն քաղաքում , Հայոց Պարոն և Կիլիկիայի տեր Լևոն իշխանը օծվեց և թագադրվեց՝ ստանալով Լևոն Բ-ն ամենայն հայոց թագավոր և նահանգին Կիլիկեացոց և Իսավռիո տիտղոսը:։ Ժամանակակիցները Լևոն Բ-ի թագադրումը գնահատում են որպես համազգային քաղաքական մեծագույն իրադարձություն և հնամենի հայոց թագավորության վերականգնում։ Հենց այդ պատճառով է, որ կիլիկյան թագավորներն իրենց անվանում էին Հայաստանի արքաներ։

1269 թ-ին հունվարի 6-ին է թագադրվել Լևոն Գ Հեթումյան թագավորը Տարսոն քաղաքում, իսկ ծերունի հայրը մտավ Դրազարկի վանքը՝ իբրև կրոնավոր։(հունվարի 24, 1236 — փետրվարի 6, 1289, Սիս, Ադանա, Թուրքիա), Հայոց թագավոր Կիլիկիայում, Հեթում Ա–ի ավագ որդին և հաջորդը։ Հեթումյան արքայատան երկրորդ գահակալը։ 1256 թ.–ին Հեթում Ա 20–ամյա Լևոնին շնորհեց «ձիավոր ասպետի» կոչում և հռչակեց գահակից։ 1262 թ.–ին Լևոնը ամուսնացավ Լաբրոնի տեր Հեթում իշխանի դստեր՝ Կեռանի հետ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...