Արարատ լեռ կամ Մասիս🗻
Նստած նայում եմ կարոտով իմ ալևոր Մասիսին,
Իմ պապերի պապերի սար, իմ վիրավոր Մասիսին,
Միտք եմ անում, թե պապերիս ի՞նչ պատասխան պիտի տամ,
Երբ որ զարթնեն՝ գերի տեսնեն կալանավոր Մասիսին:
Իմ պապերի պապերի սար, իմ վիրավոր Մասիսին,
Միտք եմ անում, թե պապերիս ի՞նչ պատասխան պիտի տամ,
Երբ որ զարթնեն՝ գերի տեսնեն կալանավոր Մասիսին:
Քրիստոսին խաչող Հուդան վերածնվի՝ կխաչեմ,
Մեղք կա՝ դարեր էլ հնանա՝ չի փրկվի՝ կխաչեմ,
Իմ սուրբ ցեղի եղեռնողի մեղացն ամ ու ժամ չկա,
Հազար տարվա իր սև մեղքն էլ ով չքավի՝ կխաչեմ:
Մեղք կա՝ դարեր էլ հնանա՝ չի փրկվի՝ կխաչեմ,
Իմ սուրբ ցեղի եղեռնողի մեղացն ամ ու ժամ չկա,
Հազար տարվա իր սև մեղքն էլ ով չքավի՝ կխաչեմ:
Ինչ որ մերն էր, հավատացեք, նորից մերը կլինի,
Հայոց թագը՝ Մասիսն ի վեր՝ նորից վերը կլինի,
Շիրազ, քո սուրբ խենթությունն էլ, սուրբ մարգարե կդառնա,
Ատելությունն՝ աշխարհից դուրս, ներսում սերը կլինի:
Հովհաննես Շիրազ
Հայոց թագը՝ Մասիսն ի վեր՝ նորից վերը կլինի,
Շիրազ, քո սուրբ խենթությունն էլ, սուրբ մարգարե կդառնա,
Ատելությունն՝ աշխարհից դուրս, ներսում սերը կլինի:
Հովհաննես Շիրազ
Արարատը որպես հայկական ինքնության խորհրդանիշ
Հայաստանում կան բազմաթիվ գեղատեսիլ ու հիշարժան վայրեր: Սակայն յուրաքանչյուր այցելուի հիշողության մեջ մեկընդմիշտ մնում է աշխարհի ամենահեքիաթային և ազնվագույն պատկերը` Արարատ լեռան հիասքանչ տեսարանը:
Հայաստանում կան բազմաթիվ գեղատեսիլ ու հիշարժան վայրեր: Սակայն յուրաքանչյուր այցելուի հիշողության մեջ մեկընդմիշտ մնում է աշխարհի ամենահեքիաթային և ազնվագույն պատկերը` Արարատ լեռան հիասքանչ տեսարանը:
Աստվածաշունչում գրված է. «Եւ եօթներորդ ամսում` ամսի տասնեւօթներորդ օրը տապանը Արարատ սարի վերայ նստեց» (ԳԼ Ը. 4): Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ, նավարկության 150-րդ օրը, Նոյան տապանը կանգ առավ Արարատ լեռան վրա: Այդ օրը մարդկությունն ապրեց իր երկրորդ ծնունդը Հայաստանում` Արարատ լեռան վրա: Հենց այս փաստի շնորհիվ Հայաստանը համարվում է Սուրբ Երկիր, իսկ Արարատը` Սուրբ Լեռ:
Հայ ժողովրդի համար Արարատն օրհնված լեռ է: Այն հայրենիքի խորհրդանիշն է աշխարհի տարբեր անկյուններում ապրող ամեն մի հայի համար:
Հնուց Հայաստանն ուխտագնացության վայր է նաև ամբողջ աշխարհի համար: Օտարերկրացիները որպես ուխտագնացներ Հայաստան են եկել դեռևս հին ժամանակներում, երբ լեռը պատված չէր ձյունով, և տեսանելի էր հսկայական Նոյան տապանը: Հետագայում, երկրագնդի ջերմաստիճանի նվազման արդյունքում, տապանը, որը մի ժամանակ փրկել էր մարդկության կյանքը, մնաց ձյան տակ: Շատ գիտնականներ և հետազոտողներ փորձել են գտնել տապանը: Այդ նպատակով Արարատ լեռը նկարահանվել է արբանյակային տեսախցիկներից: Բազմաթիվ հետաքրքրաշարժ փաստեր են բացահայտվել, որոնք անուղղակիորեն հաստատում են տապանի գոյության փաստը: Այնուամենայնիվ, շատ առեղծվածներ դեռևս սպասում են իրենց բացահայտմանը:
Արարատ լեռն իր անզուգական գեղեցկությամբ շատ գրողների ու նկարիչների համար եղել է ոգեշնչման աղբյուր:
Բիբլիական Արարատը միշտ եղել և մնում է Հայոց բազմադարյա պատմության «լուռ վկան»: Այն մեզ հիշեցնում է նաև մարդկության և հայ ժողովրդի դեմ գործած ամենամեծ ոճիրը` Հայոց ցեղասպանությունը: Արարատ լեռը հավերժական հուշարձան է 1915 թվականին Օսմանյան կայսրության (Թուրքիայի) կողմից կոտորված 1,5 միլիոն անմեղ հայերի հիշատակին:
Հայ ժողովրդի սրտում միշտ կպահպանվի հույսը, որ պատմական անարդարությունը մի օր կհաղթահարվի, Թուրքիան կճանաչի իր մեղքը, և Արարատը կազատագրվի: Չնայած, որ Արարատ լեռն այսօր Հայաստանի պետական սահմանից այն կողմ է, Սուրբ լեռան գեղեցկագույն տեսարանը բացվում է Հայաստանից:
Արևմտյան Հայաստանի բնական նշանավոր հուշարձաններից.
Լեռնազանգված Հայկական պար լեռնաշղթայի արևելքում, Արարատյան դաշտի հարավային մասում: Մեծ Մասիսը, որի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 5165 մետր, Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է: Այն նաև հարաբերական բարձրությամբ (ստորոտից գագաթ), որ կազմում է 4300 մետր, աշխարհի ամենաբարձր լեռն է: Մեծ Մասիսի գագաթային մասը ծածկված է հավերժական ձյունով, որից սնվում է մոտ 30 սառցադաշտ: Հավերժական ձյան ստորին սահմանը 4100–4250 մետրի վրա է: Փոքր Մասիսի կամ Սիսի բարձրությունը ծովի մակարդակից 3925 մետր է: Ի տարբերություն Մեծ Մասիսի` Սիսը հավերժական ձյուն ու սառցադաշտեր չունի:

Մասիսը և նրա հարակից շրջանները Հայկական լեռնաշխարհի ակտիվ երկրաշարժամետ շրջաններից են: Առավել հայտնի են Արարատ լեռան 139, 1319, 1679, 1840 և 1887 թվականների հզոր երկրաշարժերը: Ըստ պատմահայր Մովսես Խորենացու վկայության` 139 թվականի ահեղ երկրաշարժից է առաջացել Մեծ Մասիսի վիհը: 1840 թվականի երկրաշարժի հետևանքով կործանվել են Մեծ Մասիսի լանջին գտնվող Ակոռի գյուղն ու Սուրբ Հակոբի վանքը:
Հնում Մասիսը հարուստ էր բազում կենդանիներով ու թռչուններով և հռչակված էր որպես հայոց արքաների որսատեղի: Տակավին 10-րդ դարի արաբ պատմաշխարհագրագետ Իսթախրիի վկայությամբ Մասիսն ուներ անտառներ և որսատեղիներ: Իսկ 13-րդ դարի մեկ այլ արաբ պատմիչ Յակուբը գրում է, որ Արարատի վրա են գտնվում հայոց արքաների շիրիմները` իրենց գանձերով:
Մասիսը համարվում է հայոց սրբազան լեռը: Նրա շուրջ ստեղծվել են բազում առասպելներ: Ավանդության համաձայն այն եղել է դիցարան քաջ ոգիների, որոնք իբր հսկել են Մասիսը և անդնդակուլ արել հանդուգն սահմանախախտներին: Իսկ ըստ հնագույն հայկական ժողովրդական զրույցի` հայոց Արտավազդ Ա Արտաշեսյան արքան (Ք. ա. 160–115 թթ.) հոր` հայոց Արտաշես Ա Բարեպաշտ արքայի (Ք. ա. 189–160 թթ.) անեծքի համաձայն մի անգամ դեպի Մասիս որսի գնալիս բռնվում է քաջքերի կողմից ու շղթայվում Մասիսի վիհում: Աստվածաշնչյան Ծննդոց գրքի համաձայն Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Արարատ լեռան գագաթին է հանգրվանել Նոյ նահապետի տապանը:
Պատմիչ Փավստոս Բուզանդի վկայությամբ 4-րդ դարում եպիսկոպոս Հակոբ Մծբինեցին Նոյյան տապանը տեսնելու հույսով մի խումբ մարդկանց հետ փորձել է լեռան հյուսիս-արևելյան լանջով բարձրանալ Մասիսի գագաթը: Աստված տեսնելով նրանց ապարդյուն ջանքերն ու անսալով Հակոբի պաղատանքին` հրեշտակի միջոցով սուրբ տապանի փայտից մի կտոր է ուղարկել նրան և հասկացրել Արարատի գագաթի անմատչելիությունը մահկանացուների համար: Հակոբ Մծբինեցու բերած այս փայտի կտորն այժմ, իբրև սրբազան մասունք, պահվում է Էջմիածնի Մայր տաճարում:
13-րդ դարի ֆրանսիացի ճանապարհորդ Ռուբրուկի վկայությամբ հայերը Մասիսի գագաթը չեն բարձրացել ոչ թե նրա դժվարամատչելիության պատճառով, այլ լեռան սրբազնությունը չպղծելու համար:
Մասիսի գիտական նվաճման գործում կարևոր է ֆրանսիացի բնախույզ Պիտտոն դե Տուրնեֆորի դերը: Նա բացառիկ բույսեր փնտրելու և լեռնային բուսականության բնականոն դասավորությունն ուսումնասիրելու նպատակով 1701 թվականի օգոստոսին բարձրացել է մինչև լեռան հավերժական ձյան սահմանը: 1829 թվականի սեպտեմբերին հայ մեծ լուսավորիչ և արձակագիր Խաչատուր Աբովյանի (1809–1848 թթ.) ուղեկցությամբ Մասիսի գագաթն է բարձրացել Դորպատի համալսարանի պրոֆեսոր, բնախույզ Ֆրիդրիխ Պարրոտը (1791–1841 թթ.): 1845 թվականին գերմանացի երկրաբան, ակադեմիկոս Հերման Աբիխը (1806–1886 թթ.), մանրակրկիտ ուսումնասիրելով Մասիսի երկրաբանական, կլիմայական և այլ առանձնահատկությունները` որոշել է Մասիսի գագաթը տանող ամենամատչելի ուղին` հարավ-արևելյան լանջը և թարգմանիչ Պետրոս Շարոյանի ուղեկցությամբ կատարել փայլուն վերելք: Այնուհետև բազում արշավախմբեր են տարբեր ուսումնասիրությունների նպատակով բարձրացել Մասիսի գագաթը: Այժմ այն հանդիսանում է Թուրքիայի զբոսաշրջային կարևոր հանգույցներից մեկը լեռնագնացությամբ հետաքրքրվող զբոսաշրջիկների համար:
Նշենք նաև, որ Մասիսը ներշնչանքի աղբյուր է եղել ինչպես հայ, այնպես էլ օտարազգի բազում ստեղծագործողների համար: Մասիսին ձոնել են բազում բանաստեղծություններ, երգեր, կտավներ, համարել վեհության, մեծության և գեղեցկության խորհրդանիշ: Մասիսը, որպես հայ ժողովրդի վերածնված պետականության ու հույսերի խորհրդանիշ, պատկերված է Հայաստանի զինանշանի վրա:
Комментарии
Отправить комментарий