Сообщения

Сообщения за 2020

Տարվա վերջին օրը Հայոց հայրապետն այցելել է դիրքապահ զինվորներին

Տարվա վերջին օրը Հայոց հայրապետն այցելել է դիրքապահ զինվորներին : ՄԱՄՈՒԼ.am լրատվական գործակալություն | Նորություններ, լուրեր Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից
Изображение
  Ողորմած ու գթած է Տերը, չի շտապում բարկանալ ու բազումողորմ է: Տերը բոլորի համար բարի է, ու Նրա գորովալի ողորմություններն Իր բոլոր գործերի վրա են: Սաղմոս 145.8-9
Изображение
  Հարսնացուի և փեսացուի կողմերի` միմյանց ուղարկվող գրեթե բոլոր նվերների հետ պարտադիր գաթա էր դրվում։ Հայերը գաթան թխել են արևի տեսքով և ամենայն հավանականությամբ դրան են վերագրել արևի կենսական ուժն ու հզորությունը։ Իսկ դա նշանակում է, որ գաթաներ ուղարկելը միմյանց կյանք, արևշատություն մաղթելու համար էին։ Գաթաները կլոր կամ խաչաձև թխելը հուշում է, որ դրանց տրվել է նաև չար ուժերից պաշտպանելու հատկություն
Изображение
  Այն ժամանակ, երբ ոչ թե ամբոխի կնմանեք, այլ ընտանիքի, երբ ամեն մեկդ կիմանաք ձեր դերն ու անելիքը, միմյանց նկատմամբ կզգամ ձեր ջերմ հայացքները, այդժամ ինձ համար կլինի Նոր տարի: Ժամացույցը ոչինչ չի փոխի ձեր կյանքում, եթե ինքներդ ձեզ չփոխեք... Աբրահամ Լինքոլն
Изображение
  Պարույր Սևակ ԴԻՄՈՒՄ ԵՄ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԵՍ Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով, Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի. Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով, Իբրև պատասխան նրանց կարիքի. Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով, Մինչդեռ ձեռքերըդ մեկնել ես արդեն կանչող գալիքին,- Արի՜, Նո՛ր Տարի, Գալուստըդ բարի՜։ Արի՜, Նո՛ր Տարի, Բայց… այնպե՛ս արի, Որ ատոմական այս ահեղ դարի Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի Մայրացած հարսի սրտատըրոփի համաչափությամբ, Եվ նրա անտես սլաքները զույգ Իրենց վիրավոր թևաթափությամբ Ոչ թե մեզ կրկին Քարանձավների անաչ խոռոչը մատնացույց անեն, Այլ Տիեզերքի անկոխ դաշտերին Մեր զույգ աչքերի հայացքը տանեն… Արի՜, Նո՛ր Տարի, Գալուստդ բարի՜, Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով Ուշ մնացածին, Քնով տարվածին. Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին, Հիասթափվածին՝ նոր մի հիացում, Սիրասթափվածին՝ մի նոր միացում. Ձեռքից հավատը փախուստ տվածին, Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր, Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր, Մանկանը՝ մեծի մտքի լիացում, Մեծին՝ մանուկի անարատություն, Տափարակներին՝ Ար...
Изображение
  Գիշերվա աստղազարդ նկարում, Արթնացան հեքիաթները բոլոր Թող արթնանան բոլորի հեքիաթները գալիք տարում
Изображение
  Մինչ օրս պահպանվել է ծիսական հաց՝ տարեհաց թխելու սովորույթը, որի խորհուրդը նվիրված է գալիք տարվա հաջողություններին։ Տարեհացը կլոր կամ ձվաձև տեսք ունի, մեծությունը՝ ըստ ընտանիքի անդամների թվի։ Ծիսական հացի երեսը սերմերով ու մրգերով զարդարելը խորհրդանշում է տարվա հացի ու մրգերի առատության գաղափարը։ Ներսում դնում են միջինքը՝ լոբի, սիսեռ, փոքրիկ կորիզ կամ մետաղադրամ։ Ըստ ավանդության՝ ուտելու պահին ում բաժնից այն դուրս գա, տարին այդ մարդու համար հաջողակ կլինի։ Աղբյուր՝ Լուսիկ Ագուլեցի, <<Հայկական խոհանոց>>։
Изображение
  Ոչինչ չե՜մ ուզում այս տարեմուտից, Ո՛չ գանձ, ո՛չ անուն, ո՛չ նոր բախտ ու սեր. Հանե՜ր այս տանջող խռովքն իմ սրտից, Ինձ նորից կյանքի հիացքո՜վ լցներ. Դանդաղ նորոգվող իմ հին հավատից Երկու բեկո՜ր էլ իրար կպցներ… Ս. Կապուտիկյան
Изображение
  «Տոն» բառն ըստ Հ. Աճառյանի նշանակում «զոհ», «Աստվածներին նվիրված զոհ» (մատաղ), այսինքն` սրբազան զոհաբերում, նվիրաբերում: Ամանորը բաժին տալու, բարիք ու սեր բաժանելու ճիշտ ժամանակն է:
Изображение
  Շուտով մոտենում է նռօրհնեքը. Ի՞նչ է խորհրդանշում այն։ Հայկական ավանդության մեջ նուռը` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաև Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը:  Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաև այն խորհրդաբանությամբ, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված լինելով մեկ Եկեղեցու մեջ: Այս պատճառով նռան խորհրդաբանությունը լայնորեն օգտագործվել է հայկական եկեղեցական ճարտարապետության, արվեստի և մանրանկարչության մեջ: http://ter-hambardzum.net/ ամա.. Նուռը, լինելով մարդու կողմից մշակվող ամենահին մրգերից, Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Այս առատաձեռն միրգը, կարմիր և անհամար հատիկներով, ռուբինի գույն ունի և կապված է կյանքի ու պտղաբերության հետ ։ Շատերը կարծում են, որ Հին կտակարանի գիտելիքի ծառը կարող ...
Изображение
  Գևորգ Էմին «Ձյու՜ն է գալիս» Ձյու՜ն է գալիս, Եվ մի աղջիկ ,մայթում խավար, Քայլու՜մ է ու անձայն լալի՜ս… Ինչու՞ է նա այդպես լալի՜ս… Ու մոլորված գնում-գալի՜ս, Նոր տարվա օ՛րն այս խանդավառ. Գուցե նրա հե՛րթն է գալիս Զգալու՛, որ կյանքը, ավա՜ղ, Հաճախ նաև… վի՜շտ է տալիս. Դրա համար էլ նա՝ լալի՜ս, Ձյունն ու արցունքը կո՜ւլ տալիս , Դեգերո՜ւմ է մայթում խավար. Եվ կարծում է հավանորեն, Թե էլ չի՜ գա բախտը նորեն Եվ…անցե՜լ է անդառնալի… Որտեղի՜ց այդ գիժն իմանա, Որ ամե՜ն ինչ, այս ձյան նման, Գալիս է, որ հալվի՜- գնա՜, Եվ զո՜ւր է նա այդպես լալիս… Ձյու՜ն է գալիս…
Изображение
  Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր,- Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում Ամպամած երկնքի տակ բաց սրտերով ու արևոտ ժպիտներով իրար բարևող մարդիկ են հենց լույսը...Բարի լույս արևոտ մարդիկ,միշտ ջերմ եղեք,որ փոխանցվի Ձեր արևը մյուսներին,այս օրերին մենք շատ ունենք դրա կարիքը Չգիտեմ ինչ կբերի այս նոր տարին մեզ բոլորիս, բայց խնդրում եմ որ չխլի մեզանից ոչ ոքի ու ոչինչ...
Изображение
  Ցավն այն է, որ անգետ ու անդաստիարակ լինելուց այլևս չենք ամաչում... Սոս Սարգսյան

Karnig Sarkissian (zinvori mor yerk)

Изображение
Изображение
  Ձյուն գար աշխարհում, ծածկեր ամեն ինչ ու չհալվեր, ու դրա վրա կառուցվեր կյանքը, ձյուն գար, ծածկեր բոլոր չապրած տարիները, սխալները, անկումները, ետ վերադառնային չապրած տարիները: Վարդգես Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ»
Изображение
  Կիլիկիայի դարպասները  Ասում են... այսպես էլ ապրում ենք: Բարի լույս Բանականությունը միշտ չնչին է զգացմունքի մոտ․ առաջինը բնականորեն սահմանափակ է, ինչպես այն ամենը, ինչ դրական է, իսկ մյուսն անհուն է: Տրամաբանել այնտեղ, ուր հարկավոր է զգալ, հատուկ է սլացում չունեցող հոգիներին: Օնորե դը Բալզակ «Երեսնամյա կինը»
Изображение
  Արծվի պես պետք է արթուն մտքով մի՛շտ հսկել հոգում, որպեսզի ո՛չ մի առնետ ու օձ մուտք չգործի ու չապականի ձեր ներաշխարհը։
Изображение
  ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ Տխրությունս անուշ է, որպես Հեռավոր, հեռավոր կարկաչյուն. Այնպես մեղմ է իմ սերն ու այնպես Անուշ է նա իմ սիրտը տանջում։ Չեմ ուզում ոչ անցյալը հիշել, Ոչ գալիք օրերին նետել հույս, Հանգիստ է իմ շուրջը և գիշեր, Ու սիրտըս չի տենչում արշալույս։ Անդորրել է աշխարհը բոլոր, Դուրսը ձյուն է գալիս, փողոցում Գիշերը, և՛ հանգիստ է, և՛ խոր, Ու սիրտըս առավոտ չի ուզում։ Մաքուր է իմ հոգին ու հիմա Օրհնում եմ վիճակըս երկրային, Ընդունում եմ սիրով կյանք ու մահ Ու սիրտըս պարզում եմ աշխարհին... Անչար է իմ հոգին ու հանգիստ, Գիշերը անդորր է, դուրսը ձյո՜ւն. Ննջեցեք հավիտյան, վերք ու վիշտ, Ծավալվի՛ ր, լուսեղեն մ
Изображение
  Խծկոնքի վանք. 1910-ականների լուսանկար 10-13-րդ դդ. կառուցված և հինգ առանձին եկեղեցիներից բաղկացած Խծկոնքի վանքային համալիրը գտնվում է Կարսի մարզում, Հայաստան-Թուրքիա սահմանամերձ գոտում, քաղաքամայր Անիից 25 կմ հարավ-արևմուտք (Կարսի մարզը Հայաստանից անջատվել և Թուրքիային է անցել 1921 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով): Վանքի եկեղեցիները թուրքերի կողմից պայթեցվել են 1950-ականներին, ներկայումս մասնակի կանգուն է մնացել միայն Սուրբ Սարգիս զվաթնոցաձև եկեղեցին: 4 Вы, Максим Геваркян, Gohar Baghdasarian и ещё 1