Մուշում հարսին տնից հանելիս գրպանը չամիչ էին լցնում և մի քանի զույգփոքր գուլպաներ դնում, ինչն ուղեկցվում էր աղջիկների հետևյալ երգով.

«Զչամիչ մաղով մաղեցին,Շողերի (հարսնացուի) ջէբեր լցեցին,Զղարիբ ճամփայ դրեցին»:
Հարսի հետևից հատակը չէին ավլում, որպեսզի, ինչպես Մուշում էին հավատում, չավերվի նրա հայրական տունը: Այս արգելքն արտացոլվել է հարսի մորնուղղված հետևյալ երգում.
«Մէրիկ, մի՛ աւլի զտախտիկ,Որ չաւրի քու աղջկայ հետիկ,Թըղ մնայ քի նմուշիկ,Որ հանիս քու սրտի հասրաթիկ»
Հարսի տանից դուրս գալիս հարսնացուի կոշիկների մեջ գյուղերում գարնանացան ցորեն էին լցնում, իսկ քաղաքում՝ մանր դրամ, որպեսզի հարսի ոտքը խերով լինի սկեսրայրի տան վրա: Մուշում հարսի դեղին ոտնամանները՝ «մու-ճակները», հագցնելիս մեջը կորեկի հատիկներ էին լցնում, որպեսզի, ըստ տեղական բացատրության, ինչպես կորեկի մեկ հատիկից էին շատ հատիկներառաջանում, նա էլ այդպես պտղաբեր լիներ։
Հարսնառի մասնակիցներն աշխատում էին հարսնացուի տանից մի «խուփ»(կափարիչ) գողանալ, որպեսզի հարսնացուն «փակ», «չխոսկան» լինի, և գդալկամ փոքր ամաններ, որ իր բաժին «ղսմաթը»՝ հաջողությունը, հետը գնա
Երբեմն հարսի տանից գողացած կավե ամանը՝ քյասան, դնում էին փեսայի տանշեմին, որպեսզի նա ոտքի հարվածով այն կոտրի։
Հարս հագցնելու արարողության ժամանակ, նաև դրանից առաջ, հարսի ազգականները հյուրասիրում էին հարսնառի եկած փեսայի բարեկամներին: Ընդորում որոշ վայրերում, օրինակ՝ Բուլանըխում, հարսնառի գնում էին միայն այնբանից հետո, երբ հարսի կողմը հատուկ հրավեր էր ուղարկում փեսացուի տուն:Եթե հարսնառին մասնակցելու էին նաև առանձնահատուկ պատվավոր մարդիկ (օրինակ՝ Տարոնում, անկախ բարեկամական կապից, հարսնառին պար-տադիր մասնակցում էին գյուղի ռեսը, քարտուղարը, հայտնի անձնավորություններ) ապա նրանց համար ապահովում էին դհոլ-զուռնայի նվագը, որը մոտ ժամուկես հնչում էր փեսայի տան դռների մոտ, մինչև հարսնառը ճանապարհ ընկներ: Այս երաժշտական հրավերը կոչվում էր՝ «դամ անել»
Հարսի տուն ժամանած հարսնևորներին ընդառաջ դուրս էր գալիս հարսի տոհմիավագն ու նրանց ներս հրավիրում ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...