Հայաստանում 100 տարի անց կրկին հայտնվել է հազվագյուտ գիշատիչը
Հայաստանում 100 տարի անց կրկին հայտնվել է հազվագյուտ գիշատիչը: Հայաստանի հազվագյուտ գիշատիչներից մեկը՝ մանուլը, 100 տարի անց նորից հայտնաբերվել է հանրապետությունում, տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Մանուլը (լատ.՝ Otocolobus manul) կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Այլ կերպ անվանում են պալլասյան կատու, գերմանացի բնասեր Պետեր Պալլասի պատվին, ով XVIII դարում Կասպից ծովի ափին հայտնաբերել էր մանուլը:
Комментарии
Отправить комментарий